5030 դիտում
20:40 15-08-2020
Ռոմանոս Պետրոսյան. Պարզ լճի շրջակայքում վարձակալությամբ տրամադրված տարածքների տարեկան վճարները պետք է վերանայվեն
ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Անթույլատրելի եմ համարում բնության նման հուշարձանի շահագործման դիմաց սահմանված նման ցածր տարեկան վարձավճարը։
Պարզ լճի շրջակայքում վարձակալությամբ տրամադրված տարածքների տարեկան վճարները պետք է վերանայվեն։ Դրանք անհամաչափ են և չեն համապատասխանում բնության հատուկ պահպանվող տարածքի վարձակալության իրական արժեքին։ Առկա իրավիճակն անընդունելի է։ Աթույլատրելի եմ համարում բնության նման հուշարձանի շահագործման դիմաց սահմանված նման ցածր տարեկան վարձավճարը։ Հանձնարարեցի շուտափույթ ուսումնասիրել և վերանայել վարձակալության պայմանագրի համապատասխան դրույթները»,- գրել է Պետրոսյանը:
Նախարարն ընդգծել է նաև տնտեսվարողի կողմից՝ այցելուների համար նախատեսված հանրային օբյեկտներում սեպտիկ հորերի և կոյուղաջրերի մաքրման կայանների տեղադրման անհրաժեշտությունը։
«Որևէ տնտեսվարող, որն իրավունք է ստացել վարձակալությամբ օգտագործել բնության հատուկ պահպանվող՝անգամ մեկ քառակուսի մետր տարածք, իրավունք չունի աղտոտել այն։ Ընդհակառակը, պարտավոր է անել ամեն բան՝ բնության վրա մարդածին ճնշումը բացառելու համար»,- նշել է նախարարը:
Շրջակա միջավայրի նախարարն այցի ընթացքում ծանոթացել է Պարզ լճի էկոհամակարգային խնդիրներին, Դիլիջան ազգային պարկի ղեկավարությանը հանձնարարել է ամենժամյա ուշադրության կենտրոնում պահել Հայաստանի բնության յուրօրինակ հուշարձանի պահպանությունը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1270 դիտում
13:46 21-07-2024
Վերանայվում են Երևանում վարձակալությամբ տրամադրված ու անխնամ մնացած այգիների պայմանագրերը
6173 դիտում
22:45 09-08-2021
Սևանա լճի վրա հատուկ հերթապահություն է իրականացվում. Ռոմանոս Պետրոսյան
1971 դիտում
21:35 11-11-2021
Կմաքրվի Սևանա լճի ափամերձ հատվածների ջրածածկման ենթակա անտառաշերտը. Ռոմանոս Պետրոսյան
Այս բաժնից
1045 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
1018 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
943 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր