211652_close_icon
views-count2829 դիտում article-date 12:08 16-08-2020

Արցախում նոր կորոնավիրուսային վարակի 2 նոր դեպք է հաստատվել

Արցախում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 2 նոր դեպք է հաստատվել: Վարակակիրները Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ են, նախկինում հաստատված օջախի կոնտակտավորներ: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից: Առողջացել է 5 քաղաքացի: Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 254 մարդու մոտ, որից 248-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 5 ընդհանուր մեկուսացված է 25 քաղաքացի: Թեստավորումների նպատակով 96 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 7909 փորձանմուշի հետազոտություն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր