211652_close_icon
views-count2489 դիտում article-date 16:00 16-08-2020

Կարիք չկա մոլորության մեջ գցել հանրությանը. իրական ընդդիմությունը բացառապես խոսքերով ու հովհարային անջատումներով չի լինում. Էդուարդ Շարմազանով

«Լուսավոր Հայաստան » կուսակցության ղեկավարի տպավորությամբ նախկին ու ներկա իշխանությունները պայմանավորված են գործում: Նա հերթական անգամ ակնարկել է թե «քայլողների» ռեժիմի այլընրանքն իրենք են: Կարծում եմ բանախոսը,ում հետ Աժ -ում աշխատած տարիներին ունեցել եմ աշխատանքային ու մարդկային լավ հարաբերություններ,քաջ գիտակցում է ,որ «դամ պահողը» դուդուկահարին այլընտրանք չի կարող լինել, ինչպես back vocal -ը `մենակատարին: Ավելին. ո՞ր այլընտրանքի մասին է խոսքը,այն «այլըտրանքի», որը չհամարձակվեց Նիկոլի կամքին դեմ գնալ և չստորագրեց Սահմանադրական Դատարան դիմելու ընդդիմադիրների ստորագրահավաքը, թե՞ այն «այլընտրաքի» ,որը հրաժարվեց ստորագրել Սևրի դաշնագրի 100-ամյակի վերաբերյալ 10 ընդդիմադիր կուսակցությունների հայտարարությունը: Նիկոլի վարչապետության առաջադրման փփաստաթղթի տակ իմ ու իմ հանրաեպետական ընկերների ստորագրությունը չէ դրված,այլ `ձեր: «Քայլողների» հետ կոալիցիա դուք կազմեցիք ու ոչ թե Հանրապետականը, 2018-ի հոկտեմերի 2-ին դուք լուռ էիք,երբ պաշարվել էր խորհրդարանը, Նիկոլը ձեզ էր «երեսով տալիս » `նշելով թե իր կազմակերպած ընտրությունների արդյունքում 18 մանդատ եք ձեռք բերել հավանաբար բացառապես իր բարի կամքի շնորհիվ և ,վերջապես,, երբ բոլոր ազգայյին ուժերը իրենց մտահոգությունը հայտնեցին Լավրովի գաղտնազերծած փուլային տարբերակը բանակցելու առնչությամբ, դուք ստանձնեցիք «Նիկոլի փաստաբանի» դերը: Հետևաբար կարիք չկա մոլորության մեջ գցել հանրությանը: Մեր պայքարը իշխանության սատելիտների դեմ չէ,այլ այս իշխանության ապազգային ու հակապետական քաղաքականության: Հ.Գ. Իրական ընդդիմությունը բացառապես խոսքերով ու հովհարային անջատումներով չի լինում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր