3794 դիտում
17:47 16-08-2020
Կարեն Հովհաննիսյան. Ադրբեջանի իշխանության հավակնորդ ուժերը ոչնչով չեն զիջում ալիևյան կլանին
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Տավուշյան մարտերի ժամանակ և հետո, շատ քիչ էր մնացել, որպեսզի Ադրբեջանում տեղի ունենար հեղափոխություն, կամ փողոցով իշխանափոխություն։ Իլհամն այդ ալիքի դեմն առնելու համար գործի դրեց ոչ միայն բռունցքները, այլ նաև ազգային և կրոնական փոքրամասնություն կազմող բնիկներին ուղիղ ճնշման մեխանիզմը։
Բանը հասավ նրան, որ ուտինների երկու բնակավայրերում հայտնվեցին մարդիկ, ովքեր, ահ ու սարսափ տարածելով, հորդորում էին ուտիններին թողնել Ադրբեջանը։
Այդ ժամանակ շատերն իսկապես ճամպրուկային տրամադրություններ ունեին, բայց չէին կարող հապճեպ որոշում կայացնել, քանի որ ունեին նաև անշարժ գույք, վերջ ի վերջո սրբություն համարվող գերեզմաններ։
Այսօր, սակայն սկսվել է ուտինների մասսայական արտագաղթը, նրանք վաճառքի են հանել իրենց անշարժ գույքը, ծերերը չեն հեռանում, սական երիտասարդներին էլ իրենց կողքը չեն ուզում պահել։
Ադրբեջանի իշխանության հավակնորդ ուժերը ոչնչով չեն զիջում ալիևյան կլանին և չպետք է ակնկալենք, որ երբևէ այնտեղ իշխանափոխության դեպքում կփոխվի վերաբերմունքն ազգային և կրոնական փոքրամասնություն կազմող բնիկների նկատմամբ, կամ հայերի և արցախյան հարցի նկատմամբ»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3705 դիտում
14:58 08-09-2016
Ալեքսիս Սանչես. Ես ոչնչով չեմ զիջում Մեսիին և Ռոնալդուին
2145 դիտում
14:48 26-05-2019
Կարծես Հայաստանում իշխանության են եկել ալիևյան կլանի հայախոս ներկայացուցիչները. Մենուա Հարությունյան
Այս բաժնից
913 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
934 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»