Ֆրանսիայի նախագահն աջակցություն է հայտնել Բելառուսում ընթացող խաղաղ բողոքի ակցիաներին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը աջակցություն է հայտնել Բելառուսում իրենց իրավունքների, ինքնիշխանության ու ազատության համար պայքարող քաղաքացիներին։
«Եվրամիությունը պետք է շարունակի համախմբել ուժերը՝ ի պաշտպանություն հարյուր հազարավոր բելառուսների, որոնք խաղաղ կերպով հանդես են գալիս իրենց իրավունքների, ազատության և անկախության պահպանման օգտին»,- գրել է նա։
Բելառուսում նախագահական ընտրություններից ի վեր շարունակվում են զանգվածային բողոքի ակցիաները։ Հիշեցնենք, որ ձայների 80.1 տոկոսով կրկին նախագահի պաշտոնում ընտրվել է Ալեքսանդր Լուկաշենկոն։
Պաշտոնական տվյալներով՝ բողքի ակցիաների ժամանակ ձերբակալվել է ավելի քան 6,7 հազար մարդ,տուժել են հարյուրավոր մարդիկ, այդ թվում՝ իրավապահ մարմինների ավելի քան 120 աշխատակիցներ, սպանվել է 1 ցուցարար։