2081 դիտում
18:46 18-08-2020
Տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում են հանգստյան տների հանրային սննդի կետերը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի բոլոր կառույցները՝ մարզային թե մայրաքաղաքային, այսօր ստուգայցեր են կատարել ոլորտային հիմնական ուղղություններով՝ հանրային սննդի կետեր, իրացման ցանց, սննդի արտադրություններ:
«Արմենպրես»-ին տեսչական մարմնից տեղեկացրին, որ արձանագրված իրավիճակը հուսադրող է. Երևանում խախտումներ չեն գրանցվել, իսկ մարզերում՝ ընդամենը երկուսը: Հայտնաբերված թերացումներն էլ անպարտաճանաչության՝ գրանցամատյանների թերի լրացման ու դիմակների ոչ պատշաճ կրման, արդյունք են:
Շարունակում են ուշադրության կենտրոնում մնալ հանգստյան տների հանրային սննդի կետերը։ Տավուշի, Լոռու, Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Սունիքի հանգստյան տների ճաշարաններում և ռեստորաններում գրանցվել է ՀՀ պարետի որոշումների պահպանման բարվոք վիճակ:
Սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտման հիմքով՝ այսօր 24 և 48 ժամով կասեցվել է սննդի ոլորտում գործող մի քանի կազմակերպությունների գործունեությունը:
Նախկինում և այսօր արձանագրած խնդիրները շտկելու նպատակով՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կշարունակի ստուգայցերն ու կրկնայցերը սննդի շղթայի տնտեսավարողների մոտ։
Նմանատիպ նյութեր
1898 դիտում
21:45 16-08-2020
Տեսչական մարմնի մասնագետները դիտարկել են հատկապես մայրաքաղաքի առավել ծանրաբեռնված կանգառի կետերը և երթուղիները
Այս բաժնից
436 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
853 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում