211652_close_icon
views-count70920 դիտում article-date 12:15 19-08-2020

Քրեական գործ է հարուցվել Արտաշատի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 2 դպրոցի տնօրենի նկատմամբ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Մեսրոպ Անտոնյանի որոշմամբ ՀՀ քր. օր-ի 314 հոդվածի 1-ին մասի (պաշտոնական կեղծիք) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է հուլիսի 18-ին Արտաշատ քաղաքի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 2 դպրոցի տնօրեն Նաիրա Նիկողոսյանի նկատմամբ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հարուցված քրեական գործը ոստիկանության Արտաշատի բաժնից փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քմնչակամ վարչություն, որտեղ փաստի առթիվ քննություն է սկսվել։ Ըստ տեղեկությունների՝ կան կասկածներ, որ տնօրեն Ն. Նիկողոսյանի կողմից կատարվել է դիպլոմների կեղծում, և ինչ-որ անձինք ստացել են Կարմիր դիպլոմներ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր