211652_close_icon
views-count3173 դիտում article-date 15:37 19-08-2020

Ապրիլյանի սկսվելու պահին ինքնաթիռում էի, և ինձ զեկուցել են, որ գործողության մեջ է դրված մեր պաշտպանական օպերացիայի պլանը․ Սերժ Սարգսյան. Tert.am

Ռազմական գործողությունները սկսվելու պահին ես գտնվում էի ինքնաթիռում, Միացյալ Նահանգներից վերադառնում էի Հայաստան, և ինձ ինքնաթիռում են զեկուցել ռազմական գործողությունների սկսվելու մասին։ Ինչպես հայտնումէ [url=https://www.tert.am/am/news/2020/08/19/Serzh-sargsyan/3373785]Tert.am[/url]-ը, աս մասին այսօր՝ օգոստոսի 19-ին, պաշտոնաթողությունից հետո առաջին մամուլի ասուլիսին ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով Անդրանիկ Քոչարյանի հայտարարություններին։ «Եվ այդ զեկույցի ընթացքում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ինձ տեղեկացրել է, որ արդեն գործողության մեջ է դրված մեր պաշտպանական օպերացիայի պլանը։ Այսինքն` ի՞նչ հրամանի մասին է խոսքը։ Առավելագույնը ես պետք է հրաման տայի, որ գործողության մեջ դրեք այդ պլանը։ Որևէ, այսպես ասած, պաշտպանվելու ուղիղ հրաման, նույնիսկ ծիծաղելի է, որ չի եղել, այդպիսի բան չէր կարող լինել»,- ասաց Սերժ Սարգսյանը։ Մանրամասն կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2020/08/19/Serzh-sargsyan/3373785]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր