2523 դիտում
11:37 20-08-2020
Գերմանիայում կորոնավիրուսի ճգնաժամի հաղթահարման համար դիտարկում են քառօրյա աշխատանքային շաբաթվան անցնելու տարբերակը
Գերմանիայի աշխատանքի նախարար Հուբերթուս Հայլը վստահ է, որ աշխատանքային շաբաթը 4-օրյա դարձնելը կօգնի կորոնավիրուսի համավարակի հետևանքով առաջացած ճգնաժամի հաղթահարմանը, գրում է lenta.ru կայքը՝ Sueddeutsche Zeitung-ին հղումով:
Ավելի վաղ IG Metall արտադրական արհմիության ղեկավար Յորգ Հոֆմանն առաջարկել էր նոր ռեժիմի անցնելու մասին մտածել, քանի որ այն «այնպիսի ոլորտներում, ինչպիսին ավտոմոբիլայինն է, կարող է կառուցվածաքային փոփոխությունների պատասխանը լինել» և թույլ կտա պահպանել աշխատատեղերը։
Նախարարի կարծիքով՝ աշխատավարձի մասնակի փոխհատուցմամբ աշխատաժամերի կրճատումը կորոնավիրուսի դեմ պայքարի համար հարմար եղանակ է։ Սակայն Գերմանիայի տնտեսական հետազոտությունների ինստիտուտի ղեկավար Մարսել Ֆրաթցշերի կարծիքով՝ «քառօրյա ռեժիմի սահմանումը» հնարավոր է, սակայն առանց փոխհատուցման։
Նշվում է, որ այս տարվա երկրորդ եռամսյակում Գերմանիայի ՀՆԱ-ն կորոնավիրուսի համավարակի պատճառով 10,1 տոկոսի անկում է գրանցել։ Հուլիսին երկրում գործազրկությունը 6,4 տոկոս մակարդակի վրա է մնացել։
Նմանատիպ նյութեր
1941 դիտում
17:19 25-10-2022
Մակրոնը Հռոմի պապին խնդրել է զանգահարել Պուտինին՝ Ուկրաինայում ճգնաժամի հաղթահարման համար
2039 դիտում
23:48 17-06-2019
Աբովյանը միացավ ավանդաբար հունիսին Եվրոպայի տարածքով կազմակերպվող ԵՄ կայուն էներգիայի շաբաթվան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1474 դիտում
13:08 20-06-2019
Արթիկը միացավ ԵՄ կայուն էներգիայի շաբաթվան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
925 դիտում
20:29 13-01-2025
Թուրքիայում կատարվել է 9.6 մլրդ դոլարի միջազգային ուղղակի ներդրում
916 դիտում
20:10 13-01-2025
Վրաստանի իշխող կուսակցության գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ երկրում հեղափոխություն չի լինելու
781 դիտում
18:56 13-01-2025
Ռուսաստանի և Իրանի նախագահները բանակցություններ կանցկացնեն հունվարի 17-ին