2233 դիտում
12:37 21-08-2020
ԿԺԴՀ-ի առաջնորդն իր լիազորությունների մի մասը փոխանցել է քրոջը
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն իր պարտականությունների մի մասը փոխանցել է օգնականներին, այդ թվում՝ քրոջը՝ Կորեայի աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի քարոզչության բաժնի ղեկավարի տեղակալ Կիմ Յո Չժոնին: Այս մասին հայտնում է [url=https://www.bbc.com/news/world-asia-53847400?fbclid=IwAR0iTabE34j-6Y-m54LuPwD3JyWHs-3og_-rlEQBnXP8sk_es7igXLfUm2o]BBC[/url]-ն։
«Կիմ Չեն Ընը նախկինի պես պահպանում է իր բացարձակ իշխանությունը, սակայն դրա մի մասն աստիճանաբար փոխանցվում է իր օգնականներին»,- նշված է Հարավային Կորեայի ազգային հետախուզական ծառայության՝ երկրի խորհրդարանի առջև ունեցած ելույթում։
Հարավկորեացի հետախույզների կարծիքով՝ լիազորությունների մասնակի փոխանցման մասին Կիմ Չեն Ընի որոշումն ուղղված է «կառավարման հետևանքով սթրեսի թեթևացմանը և քաղաքականության ձախողման դեպքում պատասխանատվություն չստանձնելուն»:
Նշվում է, որ այժմ Կիմ Յո Չժոնը, ի թիվս քաղաքական այլ հարցերի, պատասխանատու է ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի նկատմամբ Փհենյանի վարած քաղաքականության համար, և փաստացի երկրի երկրորդ առաջնորդն է:
Այնուամենայնիվ, բոլոր որոշումներում վերջնական խոսքը շարունակում է մնալ ԿԺԴՀ ղեկավարինը։
Նմանատիպ նյութեր
2394 դիտում
22:40 22-07-2021
Լուկաշենկոն իր լիազորությունների մի մասը փոխանցել է կառավարությանը
2829 դիտում
14:39 31-01-2017
Վենեսուելայի նախագահ Մադուրոն իր լիազորությունների մի մասը հանձնել է երկրի փոխնախագահին
Այս բաժնից
577 դիտում
14:54 01-02-2025
Le Parisien-ն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի կեղծ դատավարությանը
643 դիտում
14:35 01-02-2025
Ցուկերբերգը մտադիր է Թրամփի հարևանությամբ առանձնատուն գնել
577 դիտում
14:11 01-02-2025
ԱՄՆ-ն պետք է հսկողություն սահմանի Ուկրաինայի հարուստ հանքավայրերի վրա․ Էստոնաիայի ԱԳ նախարար