211652_close_icon
views-count2796 դիտում article-date 14:39 31-01-2017

Վենեսուելայի նախագահ Մադուրոն իր լիազորությունների մի մասը հանձնել է երկրի փոխնախագահին

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն միանգամից ավելացրել է երկրի փոխնախագահի լիազորությունները. Թարեք Էլ-Աիսսամիին է հանձնվել Մադուրոյի լիազորությունների մի մասը, հաղորդում է Ria Novosti-ն։ Noticias24 պորտալը գրում է, որ համաձայն Gaceta Oficial թերթում տպագրված նախագահի հրամանի՝ իր լիազորություններից առնվազն 15-ը տրվել է փոխնախագահին։ Մասնավորապես, այժմ Էլ-Աիսսամին պատասխանատու կլինի նախարարությունների միջև ֆինանսական միջոցների բաշխման, փոխնախարարներ նշանակելու, բռնագրավման, ռազմավարական նշանակության ոլորտներին ԱԱՀ-ի հարկից ազատման համար։ Վերջինս փոխնախագահի պաշտոնում է նշանակվել այս տարվա հունվարին։

Նմանատիպ նյութեր