15623 դիտում
19:26 21-08-2020
Շիրակի մարզպետարանի դիմաց 4-րդ օրը հացադուլ հայտարարած քաղաքացուն այսօր այցելեցին բժիշկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն 4-րդ օրն է, Շիրակի մարզի Գետափ գյուղի բնակիչ Գոռ Մ արտիրոսյանը հացադուլ է հայտարարել՝ փորձելով այդ կերպ հրավիրել պատկան մարմինների ուշադրությունը իր ընտանիքում համաճարակի հետևանքով առաջացած սոցիալական ծանր վիճակի վրա:
Մինչև համավարակի տարածումը, Գոռը զբաղվել է խոզաբուծությամբ, սակայն երկրում ստեղծված համաճարակային պայմաններում այլևս չկարողանալոով լուծել խոզերի կերի հայթայթման հարցը, դիմել է կառավարությանը՝ ֆինանսական աջակցություն ստանալու համար, սակայն մերժվել է , խոզերն ու գոջիները լրիվ սատկել են, և այս ամենից հետո ևս նա չի օգտվել կառավարության աջակցության ծրագրերից:
Գոռի կինը հղի է և ունի առողջական խնդիրներ, դեղորայքի կարիք, ուստի Գոռը խնդրանքով դիմել է առողջապահության նախարարության, բայց ապարդյուն:
Արդեն չորս օր Շիրակի մարզպետարանի դիմաց իր մեքենայի մեջ հացադուլ անող Գոռի պահանջներն են՝ վարչապետի հետ հանդիպումն ու մարզպետի հրաժարականը, քանզի լիովին հիասթափված է գործող իշխանություններից, ժամանակին տրված սին խոստումներից, երկրում տիրող իրավիճակից:
Գոռը պատրաստվում է շարունակել հացադուլը մինչև իր պահանջների լիակատար բավարարումը:
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը հայտնում է, որ նկարահանման պահին նրան այցելեց Գյումրու շտապբուժօգնության բրիգադը, սակայն Գոռր հրաժարվում է օգտվել իր խոսքերով ասած՝ ձևականորեն իրեն այցելող շտապբուժօգնության ծառայություններից:
Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
45494 դիտում
18:44 04-11-2021
18-ամյա վարորդը Կոտայքի մարզպետարանի դիմաց Mercedes-ով բախվել է մարզպետարանի հենապատին, կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2421 դիտում
15:13 16-06-2014
Հացադուլ հայտարարած դատապարտյալը ի նշան բողոքի նաև մեխեր է կուլ տվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ