4732 դիտում
11:50 23-08-2020
Այս օրերին Ծաղկաձորում ազատ համարներ չեք գտնի, ավելի քան 90% հագեցվածություն կա․ Ռոմանոս Պետրոսյան
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սեւան ազգային պարկում նոր կազմավորվող՝ առափնյա եւ ջրային շուրջօրյա պահնորդական հատուկ ստորաբաժանման հայտերի ընդհանուր քանակն ավելի քան 230 էր (3 օրվա ընթացքում), որոնցից ընտրվեցին 24 աշխատակիցներ՝ սահմանված չափորոշիչներին առավել համապատասխանող տվյալներով։
Այսօր ազգային պարկի «Սեւան» տեղամասում հանդիպեցի ընտրված աշխատակիցների հետ՝ ծանոթության եւ առաջադրվող խնդիրների մասին մանրամասն զրույց ունենալու նպատակով։ Վստահ եմ՝ արդյունքները շատ շուտով զգացնել կտան !!!
Վերադարձին այցելեցի Կոտայքի առաջնորդանիստ Կեչառիսի Վանական Համալիր, Ծաղկաձոր։
Հ.Գ. Ուրախալի լուրով կիսվեմ՝ այս պահին Ծաղկաձորի հյուրանոցներում ավելի քան 90% հագեցվածություն կա. այդ թվում՝ համավարակի սկզբին որպես մեկուսարաններ ծառայած հաստատություններում։ Դրանց մի մասը նաեւ մասնակի կամ կոսմետիկ նորոգում են իրականացրել։
Այս օրերին շուրջ 5.700 անկողին/տեղ հյուրընկալության կարողություն ունեցող Ծաղկաձորում ազատ համարներ չեք գտնի։
Կարող ենք ասել՝ Ծաղկաձորի հյուրանոցային բիզնեսի ոլորտն արդեն թոթափում է համավարակով պայմանավորված՝ տնտեսական ժամանակավոր դժվարությունները եւ սկսում է նոր շունչ առնել...»
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1585 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
496 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
469 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին