2566 դիտում
20:29 23-08-2020
Արցախի Մարտունի շրջկենտրոնում 500 նոր բնակարան կկառուցվի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 23-ին այցելել է Մարտունի շրջկենտրոն և մասնակցել քաղաքի հիմնադրման 95-ամյակին նվիրված տոնակատարությանը:
Երկրի ղեկավարը քաղաքային զբոսայգում տեղի ունեցած հանդիսավոր միջոցառման ժամանակ հնչեցրած շնորհավորական խոսքում նշել է, որ պատերազմի դառը հետևանքները հերոսաբար հաղթահարած քաղաքում խաղաղության շունչը պետք է նորովի զգացվի, իսկ նախատեսված մեծածավալ ներդրումային ծրագրերի արդյունքում Մարտունին քաղաքային գրավիչ միջավայր է ունենալու:
Այցի ընթացքում հանրապետության նախագահը հրավիրել է նաև աշխատանքային խորհրդակցություն և քննարկել շրջկենտրոնի խնդիրները: Նա մասնավորապես հայտարարել է, որ առաջիկա հինգ տարիների ընթացքում Մարտունի քաղաքում նախատեսվում է կառուցել մինչև հինգ հարյուր բնակարան, ինչն ամբողջությամբ բավարարելու է ինչպես վթարային վիճակում գտնվող շենքերի բնակիչների, այնպես էլ սոցիալական այլ խմբերի և հիփոթեքով բնակարան ձեռք բերելու ցանկություն ունեցող քաղաքացիների պահանջները:
Նախագահը հանձնարարել է նաև կարճ ժամանակում կազմել քաղաքի հատակագիծը՝ ըստ դրա իրականացնելով բոլոր շինարարական աշխատանքները, առաջիկայում սկսել կոյուղու կառուցումը և ամբողջ ծավալով շարունակել սալապատումը: Կպատվիրվի նաև շրջկենտրոնի՝ ասֆալտապատման ենթակա կենտրոնական փողոցներից մեկի նախագիծը:
«Մարտունին զարգացման մեծ ներուժ ունի, և տեսանելի ապագայում պետական և բարեգործական զգալի միջոցներ են ուղղվելու յուրատիպ քաղաքային համայնք ունենալու համար: Համոզված եմ՝ հաջողելու ենք»,- նշել է նախագահ Հարությունյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2717 դիտում
16:59 19-02-2020
Բակո Սահակյանը Մարտունի շրջկենտրոնում հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն
2071 դիտում
16:31 14-08-2021
Իվանյանում ավելի քան 400 նոր բնակարան կկառուցվի. Արցախի նախագահը տեղում ծանոթացել է շինաշխատանքներին
Այս բաժնից
1036 դիտում
22:17 08-01-2025
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
991 դիտում
22:04 08-01-2025
Լեհաստանի նախագահի ընտրությունները տեղի կունենան մայիսին
1018 դիտում
21:26 08-01-2025
ԱՄՆ-ն Ուկրաինայի զինված ուժերին կօգնի մինչև Բայդենի վարչակազմի վերջին օրը. Բլինքեն