Կումանը զանգահարել է Սուարեսին և հայտնել, որ նա պետք է հեռանա ակումբից
«Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանն այսօր առավոտյան զանգահարել է թիմի հարձակվող Լուիս Սուարեսին և հայտնել, որ հաջորդ մրցաշրջանում նրա հետ հույսեր չի կապում:
Ուրուգվայցուն ակումբը չի տեղեկացրել նոր մարզահավաքի ժամկետների մասին: Մոտ ժամանակներս «Բարսայի» իրավաբանները հանդիպելու են Սուարեսի ներկայացուցիչների հետ, որպեսզի համաձայնության պայմանագրի խզման շուրջ, որն ավարտվում է 2021 թվականին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սուարեսը կարող է վերադառնալ «Այաքս», որտեղ նա հանդես էր եկել 2007-2011 թվականներին:
Սուարեսը «Բարսայում» է 2014 թվականից: Հուլիսին նա թիմի կազմում իր 195-րդ գոլը խփեց, որի շնորհիվ նա ակումբի պատմության լավագույն ռմբարկուների թվում դուրս եկավ երրորդ տեղ: