211652_close_icon
views-count2299 դիտում article-date 14:35 20-01-2022

Դեմբելեն պետք է անմիջապես հեռանա ակումբից. «Բարսելոնայի» տնօրեն

«Բարսելոնայի» տնօրեն Մատեու Ալեմանին մեկնաբանել է կիսապաշտպան Ուսման Դեմբելեի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ ստեղծված իրավիճակը:
 
«Ուսմանի և նրա գործակալների հետ բանակցությունները սկսվել էին մոտավորապես հուլիսին: Ամբողջ այդ ժամանակահատվածում՝ վեց, յոթ ամիս, մենք խոսել ենք, զրուցել, «Բարսան» տարբեր առաջարկներ է արել, փորձել լուծում գտնել, որ խաղացողը կարիերան շարունակի մեր մոտ, իսկ նրա գործակալը սիստեմատիկ կերպով մերժել է այդ առաջարկները:
 
Այսօր՝ հունվարի 20-ին, պայմանագիր կնքելու ժամկետի ավարտից 11 օր առաջ, ակնհայտ է, որ խաղացողը չի ցանկանում մնալ «Բարսելոնայում» և մտադիր չէ միանալ «Բարսայի» ապագա նախագծին:
 
Մենք նրան և նրա գործակալներին տեղեկացրել ենք, որ նա պետք է անմիջապես լքի ակումբը, քանի որ մեզ պետք են հավատարիմ խաղացողներ և հուսով ենք, որ տրանսֆերը կկայանա մինչև հունվարի 31-ը», հայտարարել է Ալեմանին:

Նմանատիպ նյութեր