211652_close_icon
views-count1818 դիտում article-date 22:57 08-12-2021

Օլիմպիական խաղերի մասնակիցները չեն որակազրկվի կորոնավիրուս հայտնաբերվելու դեպքում

Պեկինում  2022թ. կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերի մասնակիցները չեն որակազրկվի և արդյունքից չեն զրկվի մրցումների ընթացքում կորոնավիրուս հայտնաբերվելու դեպքում: 

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը:  Իսկ  եթե վարակը առաջանա  մինչև եզրափակիչը, ապա  մարզիկը կամ թիմը ավտոմատ կերպով կստանան արծաթե մեդալ։ Անհատական մրցումների դեպքում կշնորհվի երկու արծաթե մեդալ:  Նման որոշում է կայացրել միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) գործկոմը:

Նույն  կանոնները գործել են ամռանը տեղի ունեցած Տոկիոյի խաղերի ժամանակ:

24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը կանցկացվեն Պեկինում 2022 թվականի փետրվարի 4-20-ը: Խաղերին կմասնակցեն 4 000-ից ավելի մարզիկներ 95 երկրից: 7 մարզաձևերում կխաղարկվեն 109 մեդալային հավաքածուներ:

Նմանատիպ նյութեր