211652_close_icon
views-count1452 դիտում article-date 09:25 25-08-2020

«Ոտքի վրա ընդունված» հերթական որոշումը լուրջ ականներ է պարունակում․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, նախօրեին տեղի ունեցավ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում առաջարկ էր ներկայացվել ՀՀ իրավական համակարգում նոր՝ Գերագույն դատարան ստեղծելու մասին։ Նախնական տարբերակով այդ նոր համակարգի ստեղծումը պետք է տեղի ունենա Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների միավորման արդյունքում։ Այս թեման իրավաբանական ողջ հանրության ուշադրության կենտրոնում էր և լայն քննարկման ու կոշտ քննադատության առիթ դարձավ։ Մասնագետները պնդում են, որ սա իշխանության կողմից «ոտքի վրա ընդունված» հերթական որոշումների շարքից է, քանի որ գրեթե ոչ մի ռիսկ հաշվարկված չէ, ավելին՝ այն իր մեջ բավական լուրջ ականներ է պարունակում, որոնք կարող են «պայթել» հիմնականում վճիռները բողոքարկելիս, բացի այդ, ունի նաև ակնհայտ քաղաքական ուղղվածություն։ Տիրապետող կարծիքներից էր նաև այն, որ մեր դատաիրավական համակարգը ընդհանուր առմամբ պատկանում է ռոմանոգերմանական դատական ճյուղին, իսկ Գերագույն դատարան ձևավորելով՝ մեզ պարտադրում են անգլոսաքսոնական դատական համակարգը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր