3191 դիտում
10:01 25-08-2020
Երևի հիշում եք, որ կառավարության նիստում հանձնարարական էի տվել․ Նիկոլ Փաշինյանի նոր գրառումը
Երեւի հիշում եք, որ կառավարության նիստում հանձնարարական էի տվել վերականգնել Հայաստանի մայրուղիներին հարակից մի շարք քանդակագործական ստեղծագործություններ: Այս մասին Ֆեյսբուքի էջում [url=https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2730889997231378]գրել է[/url] ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Դրանցից երկուսի՝ Սեւան-Երեւան մայրուղու վրա գտնվող «Ճանապարհաշինարարների» եւ «Արձագանքի» վերականգնման եւ հարակից տարածքների բարեկարգման համար կառավարությունը դեռ գարնանը հատկացրել է համապատասխանաբար 176 միլիոն եւ 76 միլիոն դրամ:
[img]https://st0.shamshyan.com/editor/034007200159833325189172.jpg[/img]
Հունիս եւ հուլիս ամիսներին ԿԳՄՍ նախարարությունը հրապարակային մրցույթ է հայտարարել՝ վերականգնման աշխատանքներն իրականացնող ընկերություն ընտրելու համար: Երկու մրցույթներն էլ չեն կայացել՝ մասնակից չլինելու պատճառով:
[img]https://st0.shamshyan.com/editor/0052550001598333265829708.jpg[/img]
Երեկ նախարարությունը երրորդ մրցույթն է հայտարարել: Հույս ունենք՝ այս անգամ մասնակիցներ եւ հաղթողներ կլինեն ու ոչ միայն մշակութային հարց կլուծվի, այլեւ տնտեսական, որովհետեւ կապիտալ այս ներդրումը ենթադրում է նաեւ նոր աշխատատեղեր»:
Նմանատիպ նյութեր
1659 դիտում
09:07 20-05-2022
Անվտանգության խորհրդի նիստում Նիկոլ Փաշինյանը հստակ հանձնարարական է տվել․ «Ժողովուրդ»
1594 դիտում
12:47 24-02-2021
Տարեդարձ, որ հիշում ենք ամեն տարի. Ջոնաթան Լաքոտի գրառումը հայ-ֆրանսիական հարաբերությունների 29-ամյակի առթիվ
Այս բաժնից
886 դիտում
13:18 23-10-2024
Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը կլինի -1-ից -3
715 դիտում
12:59 23-10-2024
Մոպեդների մասնակցությամբ վթարների կանխման նպատակով միջնորդագրեր են հղվել պատկան մարմիններին
742 դիտում
12:51 23-10-2024
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով