1601 դիտում
16:48 25-08-2020
ՀՀ հումանիտար առաքելության բժշկական խումբը Հալեպի ԲԿ-ներին է փոխանցել է 2 տոննա բուժպարագաններ
2020 թվականի օգոստոսի 24-ին Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսության համագործակցությամբ` Հայաստանի հումանիտար առաքելության բժշկական խումբը Հալեպի բուժհաստատություններին փոխանցել է ավելի քան 2 տոննա բժշկական և առողջապահական պարագաններ:
Առողջապահության ոլորտի պատասխանատուններն իրենց երախտիքն են հայտնել հայ բժիշկներին` տրամադրված բժշկական պարագաների համար և «Հայ ծերանոց», «Դարմանատուն», «Բեթել» ընկերաբժշկական կենտրոններում, մի շարք այլ բուժ հաստատություններում ցուցաբերած բժշկական ամենօրյա օժանդակության համար: Նրանց խոսքով՝ հայ և սիրիացի բժիշկները համատեղ ջանքեր են գործադրում տուժածներին օգնելու համար: Հոսպիտալի տնօրենը շնորհակալություն է հայտնել նաև Հայաստանի իշխանություններին, առողջապահական մարմիններին` առաջին իսկ օրերից ցուցաբերած օգնության և աջակցության համար։
[img]https://st0.shamshyan.com/editor/062966600159835600518056.jpg[/img]
Հայաստանի մարդասիրական խումբը Սիրիայի «Օգնության Խաչ»-ի վարչության համագործակցությամբ, Հալեպում հայ համայնքին պատկանող «Ազգային Պատսպարան» մանկատան սաներին փոխանցել է անհրաժեշտ պարագաներ և սնունդ: ՍՕԽ-ի վարչակազմը ողջունել և շնորհակալություն է հայտնել մարդասիրական խմբին այս դժվար պայմաններում օգնություն ցուցաբերելու և երեխաների մասին հոգալու համար:
Նմանատիպ նյութեր
2279 դիտում
19:14 30-07-2022
Հալեպում ՀՀ հումանիտար առաքելության բժշկական խումբը Հալեպի բուժհաստատություններին փոխանցել է բժշկական պարագաներ
1413 դիտում
16:06 18-05-2020
ՀՀ հումանիտար առաքելության խումբը բժշկական պարագաներ է փոխանցել Հալեպի զինվորական հոսպիտալին
Այս բաժնից
763 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
634 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
436 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը