3384 դիտում
11:49 26-08-2020
Արցախի նախագահն առաջարկել է Արցախի հերոսի կոչում շնորհել Արթուր Մկրտչյանին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն առաջարկել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանին հետմահու շնորհել Արցախի հերոսի բարձրագույն կոչում: Այս մասին Հարությունյանը [url=https://www.facebook.com/ArayikHarutyunian/posts/589371671760210]գրել է Ֆեյսբուքի էջում[/url]:
«Հարգելի՛ հայրենակիցներ, Արցախի Հանրապետության նախագահին առընթեր պետական պարգևների և պատվավոր կոչումների շնորհման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի քննարկմանն եմ ներկայացրել ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանին Արցախի Հանրապետության բարձրագույն պետական կոչում (Արցախի հերոս) շնորհելու հարցը»,- գրել է նախագահը:
Հարությունյանը նշել է, որ Արթուր Մկրտչյանի՝ Հայրենիքին մատուցած բացառիկ ծառայության և թողած ավանդի մասին առիթ է ունեցել խոսելու ապրիլի 14-ին՝ քվեարկության գնալուց առաջ:
«Կարծում եմ՝ մեր երիտասարդ պետականության կերտման գործում նրա կատարած աշխատանքն արժանի է ամենաբարձր գնահատականի և սերունդների համար դաստիարակության լավ օրինակ կարող է ծառայել»,- նշել է Հարությունյանը:
Նմանատիպ նյութեր
6722 դիտում
18:32 31-08-2017
Պարգևատրման հանդիսավոր արարողություն Արցախում. Արթուր Աղաբեկյանին հերոսի կոչում են շնորհել
1506 դիտում
19:38 24-02-2014
Ռադան որոշում է ընդունել բողոքի ակցիայի ժամանակ զոհվածներին Ուկրաինայի հերոսի կոչում շնորհել
Այս բաժնից
505 դիտում
17:28 18-10-2024
ՀԱՄԱՍ-ը հաստատել է իր առաջնորդի մահը՝ հայտարարելով, որ Գազայում պահվող իսրայելցի գերիները չեն վերադարձվի
517 դիտում
16:18 18-10-2024
Թուրքիան աչք չունի որևէ մեկի հողերի վրա. ԱԳ նախարար