1806 դիտում
14:09 26-08-2020
ԱՄՆ-ը մտադիր է միջին և փոքր հեռահարության հրթիռներ ստեղծել
Միացյալ Նահանգները մտադիր է ստեղծել միջին և փոքր հեռահարության հրթիռներ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն կառավարող Հանրապետական կուսակցության համազգային համագումարի մասնակիցների առջև ունեցած իր ճառում, տեղեկացնում է [url=https://www.dw.com/ru/pompeo-o-drsmd-i-raketah-dlja-sderzhivanija-rossii/a-54698554]Deutsche Welle[/url]-ն: Ելույթի տեսագրությունը հեռարձակվել է օգոստոսի 25-ի երեկոյան: Այն տեսագրվել է Երուսաղեմում, որտեղ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերաեսչության ղեկավարը գտնվել է օգոստոսի 24-ին մերձավորարևելյան շրջագայության շրջանակում:
«Այսօր նախագահ Թրամփի շնորհիվ ՆԱՏՕ-ն դարձել է ավելի ուժեղ, Ուկրաինան զենքի պաշտպանական համակարգեր ունի, իսկ Ամերիկան հրաժարվել է վնասակար պայմանագրից, որպեսզի մեր երկիրը կարողանա հրթիռներ կառուցել՝ ռուսական ագրեսիան զսպելու համար»,- հայտարարել է Փոմպեոն՝ նկատի ունենալով միջին և փոքր հեռահարության հրթիռների վերացման ռուս-ամերիկյան պայմանագիրը, որից ԱՄՆ-ը դուրս եկավ անցած տարվա օգոստոսին:
«Ամերիկան պաշտպանված է ավելի լավ, քանի որ նախագահ Թրամփը կենագործեց իր «Ամերիկան առաջին տեղում» հայեցակարգը»,- նշում է Փոմպեոն:
Նմանատիպ նյութեր
1090 դիտում
22:24 10-04-2024
ԱՄՆ-ը նախատեսում է միջին հեռահարության հրթիռներ տեղակայել Ասիայում
1771 դիտում
16:01 23-03-2014
«Հզբոլա»-ն Սիրիայից միջին հեռահարության հրթիռներ է ստացել
Այս բաժնից
1039 դիտում
18:24 22-12-2024
Երկրաշարժ` Թուրքիայում
1117 դիտում
17:48 22-12-2024
Ռուսաստանի կողմից անվտանգության սպառնալիքը լայնածավալ է. Իտալիայի վարչապետ
1015 դիտում
17:33 22-12-2024
Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Սիրիա նոր իշխանության առաջնորդի հետ