211652_close_icon
views-count32267 դիտում article-date 15:38 26-08-2020

Հերթական բարդին կոտրվեց բարբարոսաբար Երևանի Աղբյուր Սերոբի փողոցում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հերթական բարդին կոտրվեց բարբարոսաբար: Երևանը, Աղբյուր Սերոբի բնակիչները զրկվում են տարիների պատմութուն ունեցող ծառերից: [url=https://shamshyan.com/hy/article/2020/08/24/1162922/]Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը[/url] օգոստոսի 24-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Շուրջ 20 օրից ավելի Արաբկիր վարչական շրջանի Աղբյուր Սերոբ 7 շենքի և հարակաից շենքերի ու սեփական տների բնակիչները փորձում են պայքարել, ըստ իրենց հայտարարության՝ բնակիչների կարծիքը հաշվի չառած և բազմաբնակարանային-բազմահարկ շենք կառուցելը դադարեցնելու համար։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր բնակիչները հավաքվել են Աղբյուր Սերոբի փողոցում և պահանջում են որպեսզի կառուցապատողները դադարեցնեն աշխատանքները։ Շինարարության վայր են ժամանել նաև Ոստիկանության մեծ թվով ծառայողներ։ Բնակիչներն ասում էին․ «Երբ Հայաստանում սկսվեց Թավշյա հեղափոխությունը, մենք միացանք վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին, քանի որ հոգնել էինք նախորդ իշխանությունների կողմից իրականացված մի շարք անարդարություններից ու անօրինականություններից։ Հավատով էինք նրանց հետ ճանապարհ փակում, նստացույց ու քայլերթ անում, բայց ի՞նչ իմանայինք, որ ներկայիս քաղաքապետը, ով ամեն ինչին նայում է սերիալային աչքերով, կարհամարհի մի ամբողջ թաղամասի բնակիչների պահանջը։ Իսկ մենք շատ բան չենք պահանջում։ Ցանկանում ենք՝ սովետական տարիներից հայտնի Ժամացույցի մանկապարտեզը, որը հիմա մրջնի աշխատասիրությամբ քանդում են, ու տեղը կառուցելու են սկզբից 16 հետո 14 հետո 10 հարկանի շենք, չկառուցեն, այլ այդ հատվածը կարող են վերածել գեղեցիկ այգու իր խաղահրապարակով։ Վարչապետն ասում էր, թե 2050 թվականին Հայաստանում տնկվելու է 5 միլին ծառ, իսկ էս տնաքանդները, մենք տեսանք՝ շինտեխնիկան բերին-մտցրեցին տարածք, 2 օրում էլ 50-60 տարվա մի քանի ծառեր տապալեցին։ Շինարարության տարածքում պլակատ են կպցրել, որի վրա գրված է «ավելի բարեկարգ Երևան»։ Ճիշտ կլինի՝ մեծն քաղաքապետ Հայկ Մարությանը պլակատի վրա գրեր՝ «ավելի անապատացված Երևան»։ Հարց ենք ուղղում պատկան մարմիններին՝ Աստված չանի՝ եթե հանկարծ նշված վայրում արտակարգ դեպք լինի, հրշեջ խմբերը ո՞նց են մտնելու- կատարեն իրենց աշխատանքները, ո՞նց են բնակչներին տարհանելու։ էդքան բան, տեսնես, հաշվի առե՞լ են, թե՞ ոչ։ Անզեն աչքով էլ երևում է, որ հաստատ հնարավոր չի»։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր