2322 դիտում
21:06 26-08-2020
Ռիսկի խմբում գտնվող սովորողների համար հնարավոր է իրականացվի կենտրոնացված հեռավար ուսուցում
Սեպտեմբերի 15-ից դպրոցների վերաբացումից հետո ռիսկի խմբում գտնվող սովորողների համար հնարավոր է, որ իրականացվի կենտրոնացված ուսուցում։
«[url=https://armenpress.am/arm/news/1025952.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։
«Կենտրոնացված հեռավար ուսուցում կացնկացվի այն դեպքում, երբ նրանց առկա ուսուցումը ցուցված չի լինի։ Սա պետք է լինի ծնողի դիմումից հետո, որը պետք է ամրապնդվի բժշկի ցուցումով։ Մենք այս բեռն ուսուցիչների ուսերին չենք թողնելու, փորձելու ենք կենտրոնացված իրականացնել այս երեխաների ուսուցման գործընթացը՝ գնահատման իրավասությունը թողնելով դպրոցներին»,- նշեց Անդրեասյանը։
Անդրադառնալով ռիսկի խմբում գտնվող ուսուցիչներին՝ նա նշեց, որ առաջարկվել է դպրոց հաճախել պաշտպանիչ միջոցներով, որոնք կտրամադրի պետությունը։ Մյուս տարբերակը հեռավար կրթության անցկացումն է, իսկ եթե նախորդ դեպքերը հնարավոր չլինի իրականացնել, ապա այդ ուսուցիչները կփոխարինվեն։
Դպրոցներում դիմակ կրելու վերաբերյալ Ժաննա Անդրեասյանը նշեց, որ սա կատարվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումների համապատասխան։
Նմանատիպ նյութեր
6094 դիտում
09:50 31-08-2020
Ռիսկային խմբում գտնվող աշակերտների ուսուցումը կկազմակերպվի հեռավար․ Պարետը հաստատել է ԿԳՄՍՆ ուղեցույցը
1730 դիտում
12:33 24-01-2014
ՀՀ փաստաբանների պալատը ծրագրում է հեռավար ուսուցում կազմակերպել մարզերի փաստաբանների հետ
Այս բաժնից
886 դիտում
21:09 14-01-2025
ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ արդյունաբերական զարգացման կազմակերպության տնօրենին
2623 դիտում
21:04 14-01-2025
Փակ վկա՞, թե ոստիկանի գործակալ․ Հրանտ Վարդանյան
1006 դիտում
20:50 14-01-2025
Արարատ Միրզոյանի այցը Ռուսաստան պլանավորվել է ավելի քան 2 ամիս առաջ. ԱԳՆ խոսնակ