211652_close_icon
views-count3244 դիտում article-date 22:12 28-08-2020

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ներկայացրել է Մոսկվայից դեպի Երեւան սեպտեմբերին նախատեսված նոր չարտերային չվերթների ժամանակացույցը

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ներկայացնում է Մոսկվայից դեպի Երևան նախատեսված նոր չարտերային չվերթների ժամանակացույցը։ «Ներկայացնում ենք Մոսկվայից դեպի Երևան նախատեսված նոր չարտերային չվերթների ժամանակացույցը։ Մոսկվա-Երևան – 02.09.2020թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 11:00-ին) Մոսկվա – Երևան – 04.09․2020թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 11:00-ին) Մոսկվա – Երևան -06.09. 2020թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 15:30-ին) Չվերթների տոմսերն ազատ վաճառքի սկզբունքով կարելի է ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 85 տոմսարկղից (աշխ․ ժամերը՝ 10։00-ից մինչև 21։00-ն), ինչպես նաև ավիաընկերության մոսկովյան գրասենյակից (հասցե՝ Բալակլավսկի պող․ 16, 2-րդ հարկ, գր․3, մետրոյի «Չերտանովսկայա» կայարան, հեռ․՝+7 (495) 739 93 33)։ Տոմսի արժեքը՝ 14 հազ․700 ռուբլի։ Չվերթի հետ կապված բոլոր հարցերով դիմել նշված ավիաընկերությանը։ Մեկ անգամ ևս հորդորում ենք մեր քաղաքացիներին ստուգել իրենց անձը հաստատող փաստաթղթերը: Ժամկետանց կամ օգտագործման համար ոչ պիտանի փաստաթղթերի առկայության պարագայում խնդրում ենք հնարավորինս սեղմ ժամկետներում դիմել ՌԴ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժին»,- ասվում է հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր