3884 դիտում
22:41 28-08-2020
Երևանի կենտրոնում արձանագրվել են սոցիալական հեռավորություն չպահպանելու և դիմակ չկրելու դեպքեր. ԲԸՏՄ
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ոստիկանության աշխատակիցները կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների շրջանակում հերթական մշտադիտարկումն անցկացրել են մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի կանաչ գոտիներում, պատմամշակութային կոթողների հարակից տարածքներում։ Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարությունից:
Լայնածավալ դիտարկումների ընթացքում հայտնաբերված խախտումների բնույթը նույնն է. չի պահպանվել անձանց միջև սոցիալական հեռավորություն, գրանցվել են դիմակը ոչ ճիշտ կրելու, նաև չկրելու դեպքեր։ Տեսուչները տեղում տվել են ցուցումներ, ոստիկանները կազմել դիմակ չկրելու վերաբերյալ արձանագրություններ։
Աշխատանքային խմբերը շարունակել են պարետատան կողմից սահմանված հակահամաճարակային անվտանգության կանոնների վերաբերյալ իրազեկումները։
ԲԸՏՄ անակնալ ստուգայցերն ու մշտադիտարկումները շարունակվում են հանրապետության մարզերում և Երևան քաղաքի բոլոր վարչական շրջաններում։
Նմանատիպ նյութեր
2114 դիտում
14:32 02-02-2021
Ավստրիան դիմակ չկրելու և հեռավորություն չպահպանելու տուգանքը դարձրեց 90 եվրո
4210 դիտում
18:36 09-08-2020
Ջերմուկում արձանագրվել են դիմակ չկրելու դեպքեր