211652_close_icon
views-count2078 դիտում article-date 13:50 30-08-2020

Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 6 նոր դեպք. վարակվածների ընդհանուր թիվը 287 է

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում նոր կորոնավիրուսային վարակը (COVID-19) հաստատվել է 6 քաղաքացու մոտ: Վարակակիրներից 4-ը` Ստեփանակերտ քաղաքից են, որոնցից 2-ը` նախկինում հաստատված օջախի կոնտակտավորներ, մյուս 2-ի մոտ վարակը հաստատվել է բուժհասատատություն դիմելիության ժամամանակ իրականացված հետազոտության ընթացքում, իսկ 2 դեպք հայտնաբերվել է սահմանային անցակետում իրականացված ՊՇՌ հետազոտության արդյունքում: Վարակակիրները Բերձոր ու Մարտունի քաղաքից են: Առողջացել է 10 քաղաքացի: Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 287 մարդու մոտ, որից 262-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 23, ընդհանուր մեկուսացված է 50 քաղաքացի: Թեստավորումների նպատակով 171 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 10139 փորձանմուշի հետազոտություն:

Նմանատիպ նյութեր