211652_close_icon
views-count6883 դիտում article-date 18:20 30-08-2020

Արագած լեռ տանող ճանապարհին 4 քաղաքացի չեն կարողանում ինքնուրույն իջնել

Օգոստոսի 30-ին, ժամը 09:44-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարոտ գյուղի ջրվեժից Արագած լեռ տանող ճանապարհին 4 քաղաքացի ճանապարհի դժվարամատչելիության պատճառով չեն կարողանում ինքնուրույն իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացիներ Հրանտ Վ․-ին (ծնված 1991 թ.), Մերի Ն․-ին (ծնված 1984 թ.), Աղասի Ք․-ին (ծնված 1984 թ.) և Եղիշե Ք․-ին (ծնված 1978 թ.) իջեցրել են անվտանգ տարածք։

Նմանատիպ նյութեր