211652_close_icon
views-count27000 դիտում article-date 18:17 21-07-2021

Հանրային հեռուստաընկերության մի խումբ աշխատակիցներ Արագած լեռ բարձրանալիս խնդիրներ են ունեցել. նրանց օգնության հասնելու համար Արթիկի փրկարարներն ու ոստիկանները մոտ 3 կմ ոտքով ճանապարհ են անցել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 06:20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ արշավախմբով՝ 3 ավտոմեքենայով, քաղաքացիները բաձրացել են Արագած լեռ (մոտ 3300 մ հատվածում), խմբի անդամներից մեկի ինքնազգացողությունը վատացել է և անհրաժեշտ է փրկարարների ու բժիշկների օգնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգը փոխանցվել է  Արագածոտնի և Շիրակի մարզային փրկարարական վարչություններ,  որտեղից հրշեջ-փրկարարների խումբը ուղևորվել է նշված վայր:

Օպերատիվորեն քաղաքացիներին օգնության են հասել նաև ոստիկանության Արթիկի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Տարոն Սարգսյանի գլխավորությամբ:

Նրանց են միացել նաև բժիշկների հերթապահ խմբերը:

Փրկարարները և ոստիկանները մոտ 3 կմ ավտոմեքենաներով կարողացել են մոտենալ Արագած լեռան ստորոտին, որից հետո մոտ 3,5 կմ  ոտքով  հասել  են արշավախմբի անդամներին:

Պարզվել է՝ ռադիոտեխնիկական չափումների մեկնած խումբը, որում եղել է 8 քաղաքացի, չի կարողացել դժարանցանելի որոշ հատվածով շարժվել, քանի որ խմբի անդամներից 48-ամյա Գևորգ Մարտիրոսյանի ինքնազգացողությունը շոգի պատճառով վատացել է:

Այսօր՝ ժամը 11:30-ին, փրկարարներն ու ոստիկանները  Հառիճ գյուղի վարչական տարածքում՝ նախկին զորամասի  մոտակայքում, հանդիպել են արշավախմբին, որտեղից էլ  Արթիկի ոստիկանների հետ նրանց ուղեկցել են ԱԻՆ ՓԾ Արթիկի թիվ 49 հրշեջ-փրկարարական ջոկատ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ արշավախմբի անդամներն են՝ 30-ամյա Տիգրան Խաչատրյանը, 31-ամյա Հրանտ Մանասյանը, 51-ամյա Վահագն Պողոսյանը, 42-ամյա Երվանդ Պողոսյանը, 68-ամյա Գարեգին Խումարյանը, նրա 8-ամյա դուստրը, 58-ամյա Տիգրան Խանամիրյանն ու 48-ամյա Գևորգ Մարտիրոսյանը:

Բոլորի առողջական վիճակը կայուն է, առողջական ոչ մի խնդիր չունեն:

Գ. Շամշյանի  տեղեկություններով՝ նշված անձինք աշխատում են Հանրային հեռուստաընկերությունում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+

Նմանատիպ նյութեր