211652_close_icon
views-count1729 դիտում article-date 10:31 31-08-2020

Դեմոկրատների ղեկավարած, հանցավորության բարձր մակարդակով քաղաքներում բռնությունը դադարեցնելու միակ միջոցը բռնի ուժն է․ Թրամփ

Ժողովրդավարների ղեկավարության տակ գտնվող ԱՄՆ քաղաքներում բռնությունները կարող են դադարեցվել միայն բռնի ուժով: Այսպիսի կարծիք է կիրակի օրը Թվիթերում հայտնել Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը` խոսելով երկրում տեղի ունեցող անկարգությունների ալիքի մասին, այդ թվում` Պորտլենդում (Օրեգոն)։ Գրում են ամերիկյան լրատվամիջոցները: «Դեմոկրատների ղեկավարած, հանցավորության բարձր մակարդակով քաղաքներում բռնությունը դադարեցնելու միակ միջոցը բռնի ուժն է», - գրել է պետության ղեկավարը: ԱՄՆ առաջնորդը հերթական անգամ քննադատության է ենթարկել Պորտլենդի քաղաքապետ Թեդ Ուիլերին` նրան «խելագար, ձախ արմատական, ոչինչ չանող դեմոկրատ անվանելով, ով հետևում է իր քաղաքի զանգվածային վախճանին ու ավերմանը»: «Պորտլենդի, ինչպես մեր մեծ ազգի բոլոր քաղաքների ու մասերի բնակիչները, կարգ ու կանոն են ցանկանում: Ձախ արմատական դեմոկրատ քաղաքապետերը, ինչպես Պորտլենդը ղեկավարող հիմարը, չեն կարող դա անել»,- կարծում է Թրամփը: ԱՄՆ նախագահը նաև պնդում է, որպեսզի քաղաք ազգային գվարդիա մտցվի: Տեղական իշխանությունները մերժում են այս առաջարկը: Ավելի վաղ ԱՄՆ ազգային անվտանգության նախարարության ղեկավարի պաշտոնակատար Չեդ Վուլֆը հայտարարել էր, որ Պորտլանդում «քաոս է և անօրինականություն» է տիրում: Նա նաև շեշտել էր, որ ՆԱՆ-ը պատրաստ է օգտագործել բոլոր ռեսուրսները Պորտլանդում իրավիճակը կարգավորելու համար, որտեղ բողոքի ցույցերն ու անկարգությունները շարունակվում են ավելի քան 90 օր: Զանգվածային բողոքի ցույցերն ու անկարգություններն ԱՄՆ մի շարք քաղաքներում բռնկվել էին մայիսի վերջին` Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում աֆրոամերիկացի Զորջ Ֆլոյդի մահից հետո. ոստիկանությունը նրան ձերբակալելիս խեղդող հնարք էր կիրառել: Օպերացիային մասնակցող բոլոր չորս ոստիկաններն աշխատանքից հեռացվել էին, նրանց դեմ մեղադրանք էր առաջադրվել: Կարգի վերականգնման համար տեղական իրավապահ մարմիններին միացել էր ԱՄՆ ազգային գվարդիան: Շուրջ 40 քաղաքում, այդ թվում` Վաշինգտոնում և Նյու Յորքում, պարետային ժամ էր հայտարարվել: Ամենախոշոր ակցիաներն անցկացվել են Պորտլենդում: Քաղաքի ոստիկանությունը հայտնել էր, որ շաբաթ օրը տեղի ունեցած բողոքի ցույցերի ընթացքում մեկ մարդ է զոհվել: Ըստ The Associated Press գործակալության` անցած գիշերը նշանավորվել էր բախումներով Black Lives Matter շարժման հետևորդների և Թրամփի կողմնակիցների միջև: Ձերբակալվել էր 10 մարդ:

Նմանատիպ նյութեր