6290 դիտում
16:02 29-08-2017
Հակառակորդին զսպելու և նրան կարգի հրավիրելու հիմնական միջոցը հայ զինվորի ուժն է
«Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները» ծրագրի շրջանակներում ներկայացնում ենք դիրքապահի պարտականությունների կատարման ընթացքում իրենց լավագույնս դրսևորած զինծառայողներին: Ծրագիրն իրականացվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպությանը հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։ Զինծառայողների հետ զրուցել է Հրայր Փաշայանը։
Նարեկ Նոյելի Իսայանը ծնվել է 1997 թվականի հոկտեմբերի 28-ին, Վանաձոր քաղաքում: Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո զբաղվել է մեքենաների նորոգման աշխատանքով: Զինծառայության է զորակոչվել 2016 թվականի հունվարին:
Լավ դիրքապահ լինելու համար շարքային Ն. Իսայանը կարևորեց հրամանատարության կողմից տրված հրահանգների ճիշտ ու ժամանակին կատարումը: ՙՈւնենալով ավելի մեծ փորձ և գիտելիքներ զինծառայության ամենատարբեր հարցերի վերաբերյալ` մեր հրամանատարներն ամեն ինչ անում են, որպեսզի մեզ համար ավելի հեշտ դառնա ծառայողական պարտականությունների կատարումը: Իսկ մենք` դիրքապահներս, գիտակցաբար ենք կատարում նրանց կողմից տրված հրահանգներն ու ցուցումները: Չէ՞ որ նրանց կողմից իրականացվող մասնագիտական պարապմունքները, անվտանգության կանոնների պահպանմանն ուղղված քայլերը և ընդհանրապես բոլոր հորդորներն ու ցուցումները, որոնք առաջին հայացքից բարդ ու դժվարին են թվում, ուղղված են մեր անվտանգության ապահովմանն ու առաջադրված խնդիրների կատարմանը: Իսկ անհրաժեշտության դեպքում նրանք կանգնում են մեր կողքին, նույնիսկ կատարում ամենավտանգավոր առաջադրանքները, ինչը պարտավորեցնում է մեզ ավելի լուրջ վերաբերվել սեփական ծառայողական պարտականությունների կատարմանը՚,- անկեղծորեն նկատեց շարքային Ն. Իսայանը:
Դիրքապահի պարտականությունների հստակ կատարման համար շարքային Նարեկ Իսայանը, իր ծառայողական փորձից ելնելով, կարևորեց անձնակազմի միասնականությունն ու բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի առկայությունը: ՙԱռանց կոլեկտիվի, զինվորների ու սպաների միասնականության ու բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի առկայության` հնարավոր չէ մարտական խնդիր կատարել և անառիկ պահել հայրենիքի սահմանները: Մենք միասնական ենք և գործում ենք մեկը բոլորի ու բոլորը մեկի համար սկզբունքով: Հարցը վերաբերում է ոչ միայն մարտական հաշվարկի համաձայն յուրաքանչյուրին առաջադրված խնդիրների կատարմանը, որն ինքնին կարևոր է, այլև ընկերական, մտերմիկ հարաբերությունների առկայությանը: Միայն այս դեպքում յուրաքանչյուր զինծառայող կկարողանա հստակորեն կատարել իրեն առաջադրված խնդիրները` վստահ լինելով, որ թիկունքում կանգնած են ծառայակից ընկերները` ցանկացած պահի օգնելու պատրաստակամությամբ՚:
Խոսելով դիրքերում տարվող մարտական հերթապահության մասին` Նարեկը կարևորեց դիտարկումների անընդհատ կատարումը, անվտանգության կանոնների, զգոնության ու կարգապահության պահպանումը:
ՙՄենք հակառակորդից բավականին մոտ տարածության վրա ենք գտնվում, և յուրաքանչյուր բացթողում, անզգուշություն կամ անփութություն ճակատագրական դեր կունենա դիրքապահներիս, սահմանի որոշակի հատվածի և ընդհանրապես մեր երկրի անվտանգության ապահովման համար: Դրա համար պետք է զգոն լինել, անընդհատ դիտարկումներ կատարել, տիրապետել սահմանում տիրող իրավիճակին, հակառակորդի շարժին ու անգամ մտադրություններին: Ինչպես տարիների փորձն է ցույց տալիս, հակառակորդին զսպելու և նրան կարգի հրավիրելու հիմնական միջոցը հայ զինվորի ուժն է: Այդ իսկ պատճառով պետք է ուժեղ լինել, լավ տիրապետել կցագրված զենքին, այն միշտ խնամել, պահել մաքուր ու պատրաստ վիճակում, որպեսզի նա էլ որպես հավատարիմ ընկեր երբեք քեզ չդավաճանի: Մենք դիրքապահներով այս ամենը գիտակցում ենք, հետևաբար բոլորի անունից կարող եմ վստահեցնել, որ ցանկացած պահի պատրաստ ենք պատվով կատարել հայրենիքի պաշտպանի մեր առաքելությունը՚:
Նմանատիպ նյութեր
1247 դիտում
16:40 14-06-2016
Ներկայացնում են զինծառայողները. սեփական ուժն իմանալու լավագույն միջոցը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
649 դիտում
20:00 20-12-2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
724 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
592 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից