211652_close_icon
views-count1247 դիտում article-date 16:40 14-06-2016

Ներկայացնում են զինծառայողները. սեփական ուժն իմանալու լավագույն միջոցը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Զինված ուժերի առաջին բանակային կորպուսում և ենթակա զորամասերում, ինչպես և ԶՈւ մյուս ստորաբաժանումներում, 2016թ. պատրաստության պլանի համաձայն ընթանում են ամփոփիչ հսկողական ստուգումները: Զորամիավորման ենթակա ենթակա զորամասերի զինծառայողները, գործի դնելով ուսումնական փուլի ընթացքում ամբարած հմտություններն ու գիտելիքները, փորձում են հնարավորինս բարձր ցուցանիշներ գրանցել: Քննություններ և ստուգարքներ հանձնում են ինչպես սպաները, այնպես էլ ժամկետային զինծառայողները: Ամփոփիչ ստուգարքները լավ առիթ են հասկանալու համար, թե մարտունակության ինչ աստիճան ունի տվյալ զորամասը կամ ստորաբաժանումը: Անցկացվում են քննություններ շարային, ֆիզիկական, տեխնիկական պատրաստությունից, ինչպես նաև հասարակական-պետական պատրաստություն և գաղափարադաստիարակչական պատրաստություն առարկաններից: Զորամասերի հրաձգարաններում անցկացվել են մարտավարական և կրակային ստուգարքներ, իսկ վարորդները քննություն են հանձնել մեքենավարում առարկայից: Գրանցված արդյունքները դրական են, ինչը խոսում է զորամիավորման մարտական պատրաստվածության բարձր մակարդակի մասին: Պետք է փաստել, որ բարձր արդյունքներ ստանալու համար մեծ դերակատարում ունեն դաշտային պայմաններում անցկացված մարզումները և գործնական պարապմունքները, որոնք կոփում են զինվորներին, առավել հմուտ ու փորձառու դարձնում: Զինծառայողներն իրենք են գիտակցում այն փաստը, որ ուսումնական փուլի ընթացքում ձեռք բերած գիտելիքներով ու հմտություններով սահմանափակվել ու բավարարվել չի կարելի: Անընդհատ կատարելագործվելը և ռազմական գործում հմտանալը ժամանակի հրամայականն է: Ուստի հայոց բանակի յուրաքանչյուր զինվորի առաքելությունն է լինել պատրաստված և ուժեղ` չթուլացնելով զգոնությունը ոչ մի վայրկյան: ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, կրտսեր սերժանտ Դավիթ Մարտիրոսյան
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր