2152 դիտում
15:53 31-08-2020
Հայաստանում որոշվել է «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի լավագույն «Աթլետը»
ՀՀ պաշտպանության նախարարության Իջևան քաղաքի ռազմամարզական համալիրում և լեռնային զորավարժարանում «Միջազգային բանակային խաղեր-2020» միջոցառման շրջանակում ավարտվել է «Աթլետ» փուլը՝ ռազմամարզական վարժություններով: Այս մասին [url=https://structure.mil.ru/structure/okruga/south/news/more.htm?id=12311240@egNews]հաղորդում է[/url] ՌԴ Հարավային ռազմական օկրուգի կայքը։
Մրցումներն անց են կացվել ռազմամարզական հնգամարտի մրցուղով, որը ձգվում է 1.5-2 կմ՝ կտրտված լեռնատափաստանային տեղանքով՝ դանակների և ձեռքի նռնակների նետմամբ, Կալաշնիկովի ինքնաձիգից երեք թիրախով հրաձգությամբ՝ 150, 250 և 300 մետր հեռավորությամբ:
«Աթլետ» ռազմամարզական մրցումների արդյունքների ամփոփումից հետո Ռուսաստանի թիմը հաղթանակ է տարել, երկրորդ տեղում Բելառուսի թիմն է, երրորդ տեղում Հայաստանի մարզիկներն են:
«Տեր և տիկին», «Պրոֆեսիոնալ», «Էրուդիտ» և «Աթլետ» փուլերի արդյունքներով առաջատար են Ռուսաստանի զինծառայողները, երկրորդ տեղում առաջատարներից փոքր-ինչ տարբերությամբ, Հայաստանի թիմն է և երրորդ տեղը մասնակիցների պատվավոր ցուցակում զբաղեցնում Է Բելառուսի Հանրապետության թիմը:
«Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի կրակային պատրաստության «Դիպուկահար» եզրափակիչ փուլն անց է կացվելու օգոստոսի 31-ին ՀՀ պաշտպանության նախարարության Իջևան քաղաքի լեռնային զորավարժարանում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
Նմանատիպ նյութեր
1768 դիտում
20:53 26-08-2020
Հայաստանում անց է կացվել «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի «Պրոֆեսիոնալ» փուլի երկրորդ օրը
13273 դիտում
23:10 21-08-2021
Ռուսաստանի ԶՈՒ թիմը Հայաստանում սկսում է «Խաղաղության մարտիկ» մրցույթի միջազգային փուլի մրցումները
2721 դիտում
16:17 11-08-2019
«Խաղաղության մարտիկ» մրցույթի լավագույն կին դիպուկահարը Հայաստանից է
Այս բաժնից
979 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
1000 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»