2655 դիտում
16:30 31-08-2020
Մերձբալթյան երկրները որոշել են պատժամիջոցներ սահմանել Լուկաշենկոյի դեմ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կներառվի այն անձանց ցուցակում, որոնց մուտքը մերձբալթյան երկրներ կարգելվի` Բելառուսում ընտրությունները կեղծելու և ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառելու պատճառով: Այս մասին հայտարարել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան, գրում է [url=https://eadaily.com/ru/news/2020/08/31/strany-pribaltiki-reshili-vvesti-sankcii-v-otnoshenii-lukashenko?fbclid=IwAR29xBjfkTCk5rrmuyE8svH9Yjyv080Vb8T6539I5git1k1YlITyvPvxNd0]eadaily.com[/url] կայքը:
«Այսօր՝ օրվա երկրորդ կեսին, Լիտվան, Լատվիան և Էստոնիան կներկայացնեն այդ ցուցակը: Դրանում շուրջ 30 ազգանուն կա, սակայն դա դեռևս ցուցակի սկզբնական տեսքն է, անկասկած, այդ ցուցակն ապագայում կլրացվի նոր մարդկանցով և իշխանության ներկայացուցիչներով»,-հայտարարել է Նաուսեդան:
Լիտվայի նախագահի խոսքով` ցուցակում ներառված անձինք չեն կարողանա այցելել Լիտվա, Լատվիա և Էստոնիա:
«Մենք դեռևս խոսում ենք պաշտոնատար անձանց շարժի սահմանափակման մասին: Պարոն Լուկաշենկոն այդ ցուցակում է: Ցուցակը ստուգել ենք և պարզել, որ դրանում ներառված անձանցից 3-ը վերջին 5 տարվա ընթացքում այցելել են Լիտվա, նրանցից մեկը` 15 անգամ»,-հստակեցրել է Լիտվայի նախագահը:
Բողոքի ցույցերը Բելառուսում չեն դադարում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր. ընդդիմադիրներն ու նրանց կողմնակիցներն ամեն օր փողոց են դուրս գալիս՝ բողոքելով ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն՝ հաղթող է ճանաչվել երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Նմանատիպ նյութեր
1465 դիտում
12:43 26-08-2014
Լեհաստանը և Մերձբալթյան երկրները առաջարկել են կենտրոնացնել ԵվրոՀՀՊ-ն դեպի Ռուսաստան
1233 դիտում
13:43 19-02-2015
Ռուսաստանը վտանգ է ներկայացնում Մերձբալթյան երկրների համար. Մայքլ Ֆալոն
2188 դիտում
19:33 18-09-2016
ՆԱՏՕ-ն Մերձբալթյան երկրներում և Լեհաստանում զորքեր կտեղակայի 2017-ի մայիսին
Այս բաժնից
1351 դիտում
17:28 12-01-2025
Եմենի լիցքավորման կայաններից մեկի վթարից զոհերի թիվը հասել է 15-ի
1216 դիտում
17:16 12-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը Էր-Ռիադում մասնակցել է Սիրիայի հարցով հանդիպմանը
1273 դիտում
16:23 12-01-2025
Ադրբեջանը հայտնել է, որ շուտով կվերսկսի գազի մատակարարումը Սերբիա