211652_close_icon
views-count2800 դիտում article-date 16:07 01-09-2020

Իլոն Մասկը հայտնել է՝ երբ կկայանա Starship-ի առաջին թռիչքը դեպի ուղեծիր

Ամերիկացի ձեռնարկատեր, Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը պատմել է, թե երբ կկայանա Starship տիեզերանավի առաջին թռիչքը դեպի ուղեծիր, գրում է [url=https://ria.ru/20200901/kosmos-1576555576.html?fbclid=IwAR3FvBZ6x9wWHRbaYna7T3W9Q1wr__XPHAZR54_3KnK01oZqZq_SR0MNHJ0]ria.ru[/url]-ն։ Երկուշաբթի Մասկը հայտնել է, որ Starship-ի ուղեծրային թռիչքը կարող է կայանալ «հավանաբար հաջորդ տարի»: Միաժամանակ նա նշել է, որ առաջին թռիչքները «կարող են ձախողվել»: «Մենք գտնվում ենք անհայտ տարածքում»,- պարզաբանել է Մասկը: Առայժմ Starship տիեզերանավի նախատիպն օգոստոսին փորձարկումների ընթացքում բարձրացել է միայն 150 մետր բարձրության վրա, իսկ մի շարք նախորդ փորձարկումներ ավարտվել են պայթյուններով: Տիեզերանավը նախատեսված է դեպի Մարս թռիչքների համար։

Նմանատիպ նյութեր