2833 դիտում
09:25 02-09-2020
ՊԵԿ-ն ուժեղ հսկողություն է իրականացնում առևտրային ոլորտում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վերջին օրերին ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ուժեղ հսկողություն է իրականացնում առևտրային ոլորտում:
Ըստ մեր տեղեկությունների՝ ՊԵԿ աշխատակիցները շրջում են Երևանի տարբեր վարչական շրջաններում և անակնկալ ինչ-որ առևտրի կենտրոն մտնում՝ պարզելու համար, թե արդյոք աշխատակիցները ՀԴՄ կտրոն տրամադրում են գնորդներին: Ընդ որում, առևտրականները վաղուց տեղյակ են, որ Պետական եկամուտների կոմիտեն պարբերաբար «ռեյդ» է իրականացնում։
«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է տեղեկությունը ճշտել Պետական եկամուտների կոմիտեի մամուլի պատասխանատու Լուսինե Մկրտչյանից, որը հայտարարեց. «Որևէ լրացուցիչ, հատուկ կամ նմանատիպ գործողություններ չեն իրականացվում, նման հանձնարարական չկա, ամենօրյա աշխատանքներ են, հարկային տեսուչները կատարում են իրենց ամենօրյա պարտականությունները։ Այո, իրականացնում են ստուգումներ, որպեսզի տնտեսվարողները աշխատեն օրինական դաշտում»,-նշեց նա:
Մեր զրուցակիցը հավելեց, որ «ռեյդ» ասածն իրենց համար անհասկանալի է, քանի որ ՊԵԿ-ի տեսուչները իրենց ամենօրյա աշխատանքն են կատարում»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3911 դիտում
13:40 10-08-2020
ՊԵԿ-ն ուժեղացված հսկողություն է իրականացնում ՀԴՄ կիրառման կանոնների խախտման բացահայտման ուղղությամբ
5670 դիտում
18:09 21-01-2024
«Հայրենիքն ուժեղ է, եթե ունի ուժեղ զինվոր եւ ուժեղ բանակ». Գառնիկ Հայրապետյան. aravot.am․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
958 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1075 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
748 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»