211652_close_icon
views-count2006 դիտում article-date 11:35 02-09-2020

«ԻՄ ԱՐՈՏԸ» խորագրով մանկական նկարչական մրցույթի հաղթողները ստացան պատվոգրեր, մրցանակներ, խրախուսական նվերներ

Հուլիսի 8-ից օգոստոսի 7- ը ՀՀ Սյունիքի և Վայոց ձորի մարզերի 12 համայնքները կազմակերպել են «ԻՄ ԱՐՈՏԸ» խորագրով մանկական նկարչական մրցույթ, որն ուղղված էր բարձրացնելու երեխաների հետաքրքրվածությունը շրջակա միջավայրի և, մասնավորապես արոտների պահպանության նկատմամբ: Փորձ արվեց երեխաների վառ երևակայության և պատկերացման միջոցով վերհանել այս ոլորտում առկա հիմնախնդիրներն ու դրանց լուծման հնարավոր եղանակները: Նկարչական մրցույթը իրականացվել էր «Արոտի կայուն կառավարման առավելությունները» իրազեկման արշավի շրջանակներում: Իրազեկման արշավի անցկացմանն աջակցել է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից, «Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության» ֆինանսավորմամբ իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագիրը: Մրցույթին մասնակցեցին Վայոց ձորի մարզի՝ Արենի, Գլաձոր, Եղեգիս, Վայք, Զառիթափ, Ջերմուկ և Սյունիքի մարզի՝ Գորայք, Սիսիան, Գորիս, Տաթև, Կապան համայնքների 7-14 տարեկան, թվով 195 երեխա և ներկայացրել էին ավելի քան 240 նկար: Մրցույթի մասնակիցների նկարներն անցան մասնագիտական ընտրության փուլ, որի համար յուրաքանչյուր համայնքում նախօրոք ձևավորվել էր կրթական և հասարակական կառույցների, ինչպես նաև համայնքապետարանի ներկայացուցիչներից բաղկացած անկախ ժյուրի: Ավելի քան 100 երեխա ստացավ մրցանակ: Օգոստոսի 24-ից 28-ը համայնքապետարանները կազմակերպել էին մրցանակների հանձնման հանդիսավոր միջոցառում, որի ընթացքում մասնակից երեխաներից 26-ը (14 աղջիկ և 8 տղա) ստացան պատվոգրեր և տարբեր մրցանակներ՝ խելացի ժամացույցներ, ուսապարկեր, զարգացնող խաղեր, իսկ ևս 82 երեխա ստացավ խրախուսական նվեր՝ նկարչական պարագաների հավաքածու: Ընտրված նկարները կցուցադրվեն համայնքապետարաններում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր