1907 դիտում
17:34 02-09-2020
Նայեցի ԱԳՆ խոսնակի ասուլիսը ու չէի հասկանում Zombi TV, Nikoli Dzayn, Purk Channel և այլ նմանատիպ ալիքներ եմ նայում youtube-ում, թե պաշտոնական միջոցառում. Հայկ Մամիջանյան
Նայեցի ԱԳՆ խոսնակի ասուլիսը ու չէի հասկանում Zombi TV, Nikoli Dzayn, Purk Channel և այլ նմանատիպ ալիքներ եմ նայում youtube-ում, թե պաշտոնական միջոցառում։
Ի՞նչ հուժկու հարված Ադրբեջանի դիվանագիտական ներուժին։ Ես իհարկե շատ ուրախ կլինեմ, որ դա իրականություն լինի, բայց կարո՞ղ է Մամեդյարովի հրաժարականը վերագրում են Փաշինյանին։
Հուլիսյան դեպքերից անցել է տեւական ժամանակ, բայց որեւէ տեսանելի, շոշափելի դիվանագիտական արդյունք չկա։ Հիշեցնեմ, որ Ապրիլյան քառօրյայից հետո (չեմ հոգնելու կրկնել, որ Ապրիլյան քառօրյա պատերազմի եւ Տավուշյան սահամանային միջադեպերի միջեւ միակ ընդհանրությունը մեր բանակի ուժն ու հերոսությունն են) մեր դիվանագիտական կորպուսին հաջողվեց պարտադրել ադրբեջանական կողմին, որ Մոսկվայում չկնքվի նոր զինադադար, այլ ուժի մեջ մնա Բիշքեքում կնքված փաստաթուղթը, իսկ շուրջ քառասուն օր հետո՝ 2016թ. մայիսի 12-ին ԵԱՀԿ համանախագահները իրենց հայտարարության մեջ առաջին հիշատակումն են արել վստահության մեխանիզմների մասին, իսկ առաջին պայմանավորվածությունը ձեռք է բերվել ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների միջեւ 2016թ. մայիսի 16-ին՝ Վիեննայում, հետո՝ Սանկտ-Պետերբուրգում։
Այ, սա է «հուժկու հարված Ադրբեջանի դիվանագիտական ներուժին»…
Էլ չեմ աում, որ ԱԳՆ հազարերորդ անգամ խուսափեց պատասխանի, թե ԻՆՉ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՇՈՒՐՋ ԵՆ ԲԱՆԱԿՑՈՒՄ երկրների ղեկավարները։։ Այս թեմայով հայտարարությունները եթե իրար գլուխ հավաքենք կստացվի Զոհրաբ Գնացականյանի «հազար ու մեկ գիշերվա» հեքիաթները։
«Հայլուր»-ի Հայաստանի ու իրական Հայաստանի տարբերությունը արդեն վախեցնող մեծ է ՝ նաեւ միջազգային հարաբերությունների մակարդակում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նայեցի ԱԳՆ խոսնակի ասուլիսը ու չէի հասկանում Zombi TV, Nikoli Dzayn, Purk Channel և այլ նմանատիպ ալիքներ եմ նայում...
Опубликовано Hayk Mamijanyan Среда, 2 сентября 2020 г.
Նմանատիպ նյութեր
13488 դիտում
22:49 12-01-2019
Հայկ Բալանյան. Նայեցի Մհեր Ենոքյանի կնոջ ասուլիսը. չհամոզեց
Այս բաժնից
625 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
745 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից