1576 դիտում
11:26 03-09-2020
«Արգիճի» ՓՀԷԿ-ն օգոստոսին չնախատեսված ջրառ իրականացնելու համար տուգանվել է 200 հազար դրամով
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժինը ստուգում է իրականացրել «Հիդրո Կորպորացիա» ՓԲԸ-ին պատկանող «Արգիճի» ՓՀԷԿ-ում: [url=https://www.facebook.com/ecoinspect.am/posts/2705535526364373]Տեղեկացնում է[/url] ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։
Ստուգման արդյունքում պարզվել է, որ Ընկերությունը 2019 թվականի օգոստոսին իրականացրել է Ջրօգտագործման թույլտվությամբ չնախատեսված ջրառ, իսկ սեպտեմբերին՝ ավել ջրառ. խախտվել է ՀՀ ջրային օրենսգրքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը:
Նշանակվել է վարչական տուգանք 200.000 ՀՀ դրամի չափով:
Շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 168.840 ՀՀ դրամ:
Նշենք, որ Տեսչական մարմինը ստուգումն իրականացրել է ս.թ. հուլիսի 27-ից 31-ը՝ Շրջակա միջավայրի նախարարությունից ստացված գրության հիման վրա («Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի կողմից տրամադրված տվյալների հիմքով), ստուգմամբ ընգրկող ժամանակաշրջանը՝ 2019 թվականի մայիսի 30-ից մինչև 2020 թվականի հուլիսի 31-ն է:
Նմանատիպ նյութեր
2027 դիտում
17:44 24-05-2022
Նոր նախագծի համաձայն՝ չնախատեսված վայրերում աղբ նետելու համար քաղաքացիները կտուգանվեն 50 հազար դրամով
4039 դիտում
17:51 04-07-2017
ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունեց Սևանա լճից 100 միլիոն խմ լրացուցիչ ջրառ իրականացնելու մասին նախագիծը
1715 դիտում
13:09 17-08-2021
Կարեն Սարգսյանը ներկայացրեց Սևանա լճից լրացուցիչ ջրառ իրականացնելու հիմնավորումը
Այս բաժնից
373 դիտում
16:16 20-01-2025
Աշոցքի և Սիսիանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում. Արթիկ-Ալագյազ ճանապարհին բուք է
787 դիտում
15:40 20-01-2025
Հորս և Սերժ Սարգսյանի կողմնակիցների միջև բարձր մակարդակում լարվածություն չկա. Լևոն Քոչարյան
616 դիտում
15:09 20-01-2025
2024թ.-ի ընթացքում 37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ