211652_close_icon
views-count2297 դիտում article-date 13:37 03-09-2020

Ֆրանսիան 100 միլիարդ եվրո կներդնի տնտեսությունը ճգնաժամից հանելու և համավարակի հետևանքները վերացնելու նպատակով

Վերջին տասնամյակներում համաշխարհային տնտեսության ամենամեծ անկման և գործազրկության աճի պայմաններում կառավարությունները ամեն ինչ անում են երկրների տնտեսությունը վերականգնելու համար:Մասնավորապես Ֆրանսիան այսօր առավոտյան հայտարարել է 100 միլիարդ եվրո խթանիչ փաթեթի ներդրման մասին: Այն նպատակ ունի տնտեսությունը հանել ճգնաժամից և վերացնել համավարակի՝ տնտեսության վրա թողած հետևանքները, գրում է [url=https://www.theguardian.com/business/live/2020/sep/03/france-100bn-stimulus-service-sector-stock-markets-us-unemployment-business-live?fbclid=IwAR0-4nFhF4FTEjFCSm8BFQg3gGvgFwasFLQERIzeu-lrWB6bqVds_pnNk-M]The Guardian[/url] պարբերականը: Փարիզում ներկայացված բազմակողմանի այս ծրագիրը ստացել է France Relaunch անվանումը: Ծրագրում ներառված են աշխատավարձերի սուբսիդիաներ, բիզնեսի հարկերի կրճատումներ և բնապահպանական ծրագրերի ֆինանսավորում: Պաշտոնյաների խոսքով` այս որոշման նպատակը խոր արմատացած տնտեսական խնդիրների լուծումն է, մասնավորապես՝ թույլ ներդրումների և աշխատատեղերի ստեղծման հարցերի լուծումը: Գումարներ են նախատեսվել նաև տրանսպորտային ցանցերը բարելավելու համար: Եվս 2 մլրդ եվրո է հատկացվելու ջրածնի էներգիայի արդյունաբերության մեջ ներդրումներ կատարելու համար:

Նմանատիպ նյութեր