211652_close_icon
views-count3415 դիտում article-date 12:46 20-09-2020

Համավարակի հետևանքները մեղմելու նպատակով հասարակական կազմակերպությունը խոցելի ընտանիքներին տրամադրում է փաթեթներ

Հայաստանում COVID-19-ի համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքները մեղմելու նպատակով «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի և Արարատի մարզերում բնակվող 220 առավել խոցելի ընտանիքներին տրամադրում է սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթներ: Ծրագիրն իրականացվում է «Կարիտաս Ինսբրուկ»-ի, Տիրոլի (Ավստրիա) իշխանությունների ֆինանսական աջակցությամբ: Ծրագրի առաջին փուլն արդեն ավարտված է. խոցելի ընտանքիները ստացել են իրենց հասանելիք փաթեթները: «Բավական մեծ՝ մոտ 60 հազար դրամ արժողությամբ փաթեթները ծրագրի շահառուները կստանան 2 անգամ: Ի դեպ, շահառուների ընտրությունը կատարվել է համապատասխան չափորոշիչներով, իսկ գլխավոր նախապայման է հանդիսացել ընտանիքների բազմանդամ լինելը և համավարակի պատճառով աշխատանքը կորցնելը»,-«Արմենպրես»-ին տեղեկացրեց ծրագրի պատասխանատու Իննա Մաղաքյանը՝ հավելելով, որ շահառուներն արդեն ընտրված են: Փաթեթների տրամադրումից առաջ իրականացվել է տվյալ ընտանիքների կարիքների գնահատում:

Նմանատիպ նյութեր