1690 դիտում
09:01 04-09-2020
«Իմ քայլը» Խմբակցության ներսում կրկին համաձայնության չեն հասել․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Դեռևս հուլիսի 9-ին կառավարության ընդունած և անհետաձգելի համարած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի քննարկումը կրկին հետաձգվեց: Մեր տեղեկություններով՝ պատճառն այն է, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը չի կարողանում միասնական տեսակետ ձևավորել և կողմ կարծիք արտահայտել նախագծի վերաբերյալ:
Նշենք, որ այդ նախագծով առաջարկվում է սահմանել, որ արտակարգ դրության ժամանակ բժշկական հաստատությունների կառավարման լիազորություններն անցնելու են Առողջապահության նախարարությանը, իսկ հրամանները կամ հանձնարարականները չկատարելն առաջացնելու է 300-500 հազար դրամի չափով տուգանքի նշանակում բժիշկներին:
Հուլիսին ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը նիստ է արել և բուռն քննարկել նախագիծը, և արդյունքում որոշում է կայացվել այս փուլում չքննարկել նախագիծը՝ այն թողնելով արդեն հերթական նստաշրջանում քննարկման սեպտեմբերին: Սակայն նախագիծը չի քննարկվի նաև սեպտեմբերին, քանի որ խմբակցության ներսում կրկին համաձայնության չեն հասել, և նախագիծը կրկին մերժվել է»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1993 դիտում
12:22 28-02-2019
Թրամփը և Կիմ Չեն Ընը համաձայնության չեն հասել Հանոյի գագաթնաժողովում. Սպիտակ տուն
2220 դիտում
10:33 30-10-2018
Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի ներսում ընդդիմություն է ձևավորվել․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
1348 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1036 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
955 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»