1854 դիտում
09:25 04-09-2020
Կորոնավիրուսն ում համար հնարավորություն էր, ում համար կյանք արժեցավ․ «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Վերջին օրերին հասարակական-քաղաքական օրակարգում բուռն քննարկվում է այն հարցը, թե ինչպես կարող են կորոնավիրուսային «պատերազմում» հայտնված երկրի հրամանատարն ու անմիջական պատասխանատուն (վարչապետն ու առողջապահության նախարարը) գնալ արձակուրդ։ Ինչպես ժողովուրդն է ասում, եկեք «ծուռ նստենք, շիտակ խոսենք»։ Նախորդ ամիսներին, որ նրանք իրենց տեղում էին, այնպիսի՜ մի պայքար էին տանում այդ աներևույթ թշնամու դեմ, որ հիմա, դիրքը լքելով, հանկարծ մեծ պարտությու՞ն ենք գրանցում։
Այսպես թե այնպես վիրուսի դեմ պայքարը իշխանությունը վաղուց է տապալել, վկան վարակակիրների ու մահերի մեծ թիվն է։ Դրանից առավել էլ ի՞նչ է պետք, որ մարդիկ համոզվեն` այս իշխանությունը ձախողել է իր աշխատանքը, չի կարողացել մարդկանց կյանքը փրկել (չմոռանանք նաև, որ անձամբ Փաշինյանը և Թորոսյանն են խոստովանել, որ ժամանակին բուժօգնություն չցուցաբերելու պատճառով Հայաստանում մահ է գրանցվել)։
Ի դեպ, տապալման հարցում իշխանությունում էլ համոզված են, նոր չէ, որ Թորոսյանից իմքայլականները մեծ դժգոհություն ունեն։ Այնպես որ, հասարակությունն ավելի հանգիստ ու խաղաղ է այս ընթացքն անցնում՝ առանց Արսեն Թորոսյանի մահաշունչ ու աշխարհակործան հայտարարությունների։ Թողեք, լեռ ու սար բարձրանա, մտքերը քամուն տա, գուցե այդքան մահ խղճին ունենալով, կարողանա խաղաղվել։
Ինչ վերաբերում է «գլխավոր հրամանատարին», Նիկոլ Փաշինյանը վիրուսի տարածման առաջին օրերին հայտարարում էր, թե վիրուսը տնտեսությունում հեղափոխություն անելու համար նոր հնարավորություն է ստեղծում։ Դժվար է ասել, թե այս ամիսներին և արտակարգ դրության պայմաններում ով ինչի հնարավորություն ունեցավ ու ինչպես կարողացավ «կաթվածահար օդանավակայանից մաքսանենգ ապրանքով ծանրաբեռնված ինքնաթիռ մի քանի անգամ երկինք բարձրացնել, բայց փաստն այն է, որ այսօր տնտեսության ուսերին են ծանրացած բազմաթիվ փակված բիզնեսներ, գործազուրկների մեծ բանակ և ոլորտներ, որոնք կանգնած են լուրջ խնդիրների առջև։
Եվ համաճարակաբան, և տնտեսագետ, և սահմանադրագետ, և դատավոր ու դատախազ Փաշինյանին միայն վիրուսի դեմ անհաջող պայքարում մեղադրելն անարդար է։ Չարժե նրա «գերմարդկային» ունակություններն այդքան նեղացնել ու ասել, թե պատերազմի կեսին արձակուրդ է գնացել։ Հայաստանն է բացահայտում, թող զբոսավարները, պատմաբանները, երկրաբաններն ու հնագետները զգուշանան, նրանց հացն էլ շուտով «կտրելու» է, ինչպես հայտնի ֆիլմի հերոսը կասեր, «ունդերվունդ» մեր վարչապետը։
Այդուհանդերձ, դժվար է չհամաձայնել Փաշինյանի հետ այն հարցում, որ իսկապես այս 2 տարին մեծ հնարավորությունների ժամանակահատված էր ոմանց պարագայում։ Դրանում համոզվելու համար շատ բան պետք չէ, պարզապես հարկավոր է ուսումնասիրել նրա իշխանության վերնախավի հայտարարագրերը, թե ինչպես են այս ընթացքում նրանք շքեղ մեքենաների, առանձնատների, թանկ բնակարանների ու բանկային կլորիկ գումարների տեր դարձել։ Խոստովանել են, չէ՞. նվիրյալներ չեն, իսկ ժողովրդի ծառա լինելու մասին էլ լռում ենք»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4476 դիտում
14:14 21-04-2022
Քաղաքական գործիչը իրավունք չունի սխալվել, որովհետև ձեր սխալը 4000 տղու կյանք արժեցավ․ Գուրգեն Վարդանյան
1442 դիտում
09:58 15-02-2021
ԱՀԿ-ում մանրամասն նկարագրել են, թե ի սկզբանե ինչպես կարող էր կորոնավիրուսն առաջանալ
16532 դիտում
16:59 04-07-2015
21-ամյա Վիգենի համար անչափահասի հետ սեռական հարաբերություն ունենալը 200 հազար դրամ արժեցավ
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2224 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»