211652_close_icon
views-count35464 դիտում article-date 09:35 04-09-2020

Խոշոր ավտովթար Երևանում․ Opel-ը բախվել է էլեկտրասյանն ու տրանսպորտային միջոցների համար նախատեսված կանգառին․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, սեպտեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։30-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը Դավիթ Անհաղթ փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, այնուհետև՝ բախվել երկաթե էլեկտրասյանն, ու առաջ ընթանալով, բախվել և կոտրել է տրանսպորտային միջոցների համար նախատեսված կանգառը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով։ Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին (գիշերային) հերթափոխի պատասխանատու Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ ՃՈ ծառայողները։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարաման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, հետաքննիչ Գեղամ Սարգսյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Գ․ Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը։ Հետաքննիչի հանձարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվեց Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 73+
73+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր