211652_close_icon
views-count2051 դիտում article-date 09:59 04-09-2020

Պատգավորները օրինագիծ են մշակում, սակայն որոշ պոպուլիստներ առաջ են քաշում համաներման թեզը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանը, Մխիթար Հայրապետյանը և անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը կառավարության հետ համատեղ օրենսդրական նախագիծ են մշակում զինվորական ծառայությունից խուսափած և հետախուզման մեջ գտնվող անձանց վերադարձը հայրենիք ապահովելու նպատակով, սակայն որոշ պոպուլիստներ առաջ են քաշում համաներման թեզը։ Եվ արդեն իսկ դիմել են կառավարությանը՝ առաջարկելով հանդես գալ համաներման մասին օրենք ընդունելու մասին նախաձեռնությամբ՝ համաներումը տարածելով 27 տարին լրացած այն անձանց նկատմամբ, որոնց մեղսագրվում է «ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված հանցագործությունը»: Մեր տեղեկություններով՝ առաջիկայում նման խնդրանքով դիմում հղվելու է նաև նախագահին»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր