211652_close_icon

ԱՄՆ Սենատը նոր պատժամիջոցների օրինագիծ է մշակում Ռուսաստանի դեմ

views-count12926 դիտում article-date 12:50 05-01-2017
Ամերիկացի հանրապետական սենատորներ Լինդսի Գրեմը և Ջոն Մաքքեյնը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ հերթական օրինագիծն են նախապատրաստում։ Այդ մասին CNN-ին տված հարցազրույցում ասել է Գրեմը։ Վերջինս, սակայն, չի մանրամասնել, թե սահմանափակումները ինչին են վերաբերում։ Ավելի վաղ նա հայտարարել էր, որ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանից եկող սպառնալիքը պարզապես չի նկատում և չի հավասարեցնում այն ԻՊ-ից, Հյուսիսային Կորեայից և Իրանից եկող սպառնալիքների հետ։ Սենատորի խոսքով՝ Թրամփը կհаմոզվի դրանում այն ժամանակ, երբ վաղը հետախուզական ծառայությունները տվյալներ ներկայացնեն ԱՄՆ նախընտրական քարոզարշավին ռուսական միջամտության մասին։ Միևնույն ժամանակ նախօրեին Կոնգրեսում հրաժարվել են հատուկ հանձնաժողով ստեղծել՝ Դեմոկարատական կուսակցության կայքի վրա կատարված հաքերային հարձակումներն ուսումնասիրելու համար։

Նմանատիպ նյութեր