211652_close_icon
views-count1812 դիտում article-date 10:22 04-09-2020

Տիխանովսկայան անհանգստություն է հայտնել Մոսկվայի կողմից հնարավոր միջամտության հետ կապված

Բելառուսում անցած նախագահական ընտրություններին հաջորդած բողոքի ցույցերը ներկայիս իշխանությունների նկատմամբ բավարար ճնշում են ցույց տալիս և չեն դադարեցվելու: Այս մասին ասել է Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան ճապոնական [url=https://www3.nhk.or.jp/nhkworld/ru/news/254153/]NHK[/url] հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Մեր ուժը մարդիկ են: Ցույցերը, որոնք մենք անցկացնում ենք ամեն օր, բավարար ճնշում են ցույց տալիս: Մեր բողոքը երբեք չի ավարտվելու»,- ասել է նա: Իր՝ Բելառուս վերադառնալու թեմային անդրադառնալով՝ Տիխանովսկայան հայտնել է, որ պատրաստ է անել դա «առաջին իսկ գնացքով», եթե իրեն այնտեղ ապահով զգա: «Իմ սիրտը Բելառուսի ժողովրդի հետ է»,- ընդգծել է նա: Հարցազրույցում Տիխանովսկայան նաև հանդես է եկել պնդմամբ, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Ռուսաստանի հետ ունեած «ամուր կապերի» առկայության փաստը «ոչ այդքան լավ նշան է»: Հեռուստաալիքը նաև նշում է, որ Տիխանովսկայան անհանգստություն է հայտնել Մոսկվայի կողմից իր երկրում առկա իրավիճակին հնարավոր միջամտության հետ կապված:

Նմանատիպ նյութեր