211652_close_icon
views-count1429 դիտում article-date 16:35 05-09-2020

Պետդեպարտամենտը ՌԴ դեսպանին «լուրջ անհանգստություն» է հայտնել Նավալնիի թունավորման առնչությամբ

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը հրավիրվել է Պետդեպարտամենտ։ Պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանը դեսպանին ասել է, թե Միացյալ Նահանգները լրջորեն անհանգստացած է Գերմանիայի իշխանությունների եզրակացությունից, որ ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին Ռուսաստանում թունավորվել է «Նովիչոկ» խմբին պատկանող քիմիական թույնով։ Գրում է [url=https://www.azatutyun.am/a/30822427.html]«Ազատությունը»[/url]։ Պետքարտուղարի տեղակալն ընդգծել է, որ Ռուսաստանի իշխանությունների կողմից քիմիական զենքի օգտագործումը, ինչպիսին համարվում է «Նովիչոկ»-ը, կլինի Մոսկվայի միջազգային պարտավորությունների ակնհայտ խախտում։ Սթիվեն Բիգանը Ռուսաստանին կոչ է արել աջակցել հետաքննությանը։

Նմանատիպ նյութեր