9151 դիտում
15:57 04-09-2020
Քաղաքացիները, ովքեր կարանտինի շրջանում կխախտեն ինքնամեկուսացման ռեժիմը, կարող են հայտնվել ճաղերի հետեւում
Կարանտինի պայմաններում մեկուսացման, ինքնամեկուսացման կամ անձնական պաշտպանության միջոցների կիրառման կանոնների խախտումը կտուգանվի 300-500 հազար դրամով կամ մինչև 1 ամիս ժամկետով ձերբակալությամբ՝ մինչև 2 տարի կամ առանց դրա պաշտոններ զբաղեցնելու կամ գործունեության որոշակի տեսակով զբաղվելու իրավունքի զրկմամբ: Այս մասին ասվում է նախագծում, որը սեպտեմբերի 4-ին ներկայացրել է կառավարությունը ԱԺ-ում քննարկման ժամանակ:
Խոսքը, մասնավորապես՝ «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակաբանական անվտանգության ապահովման մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի մասին է:
Այն դեպքում, եթե վերոնշյալ խախտումների պատճառով մարդու առողջությանը լուրջ վնաս է հասցվել կամ վարակվել է միանգամից մի քանի մարդ, խախտողին սպառնում է 500-700 հազար դրամի չափով տուգանք կամ ազատազրկում 1-3 ամիս ժամկետով կամ էլ ազատազրկում մինչև 2 տարի ժամկետով՝ մինչև 3 տարի կամ էլ առանց դրա պաշտոններ զբաղեցնելու կամ գործունեության որոշակի տեսակով զբաղվելու իրավունքի զրկմամբ:
Միևնույն ժամանակ՝ եթե նշված գործողությունների պատճառով պատահաբար մահ է պատճառվել մարդուն, մեղավորին սպառնում է 2-4 տարվա ազատազրկում՝ մինչև 3 տարի կամ էլ առանց դրա պաշտոններ զբաղեցնելու կամ գործունեության որոշակի տեսակով զբաղվելու իրավունքի զրկմամբ:
Նմանատիպ նյութեր
8962 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
1420 դիտում
19:36 31-01-2022
Պատվաստվածների ինքնամեկուսացման ժամկետը կնվազի․ փոփոխություններ` ինքնամեկուսացման ժամկետներում
Այս բաժնից
739 դիտում
13:52 15-01-2025
Վեհափառը հայրապետական այցով մեկնել է ԱՄՆ
1504 դիտում
13:39 15-01-2025
Սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա