1623 դիտում
09:40 05-09-2020
Երբ ՀՀ քաղաքացիները կպատվաստվեն գրիպի դեմ․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ռուսաստանում սեպտեմբերի 1-ից սկսվել է գրիպի դեմ պատվաստումների գործընթացը. արդեն մի քանի օր է, ինչ Ռուսաստանի քաղաքացիները հնարավորություն ունեն անվճար պատվաստվել գրիպի դեմ: Իսկ Հայաստանի պոլիկլինիկաները գրիպի դեմ պատվաստանյութեր դեռ չեն ստացել: «Ժողովուրդ» օրաթերթը այս խնդրի շուրջ քաղաքացիներից բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում. նրանք հետարքրվում են՝ արդյոք կարող են այս ընթացքում պատվաստվել գրիպի դեմ, թե ոչ:
Պարզվում է՝ ոչ: «Ժողովուրդ» օրաթերթին մի քանի պոլիկլինիկաներից փոխանցեցին, որ գրիպի դեմ պատվաստելու և գրիպի դեմ պատվաստանյութ ստանալու հետ կապված որևէ հրահանգ կամ հանձնարարական չեն ստացել նախարարությունից:
«Ժողովուրդ» օրաթերթը այս հարցի պատասխանը ստանալու նպատակով դիմեց նաև Առողջապահության նախարարություն, որտեղից նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն ասաց, որ սեզոնը դեռ չի սկսվել. «Սեպտեմբերի վերջ նոր նախատեսվում է»: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին՝ Հայաստանն արդյոք ապահովված է գրիպի դեմ պատվաստանյութով, մամուլի խոսնակն ասաց. «Դեռևս չենք ստացել, բայց հասցնում ենք, որևէ խնդիր չկա՝ ուշացումների հետ կապված: Այս պահին դեռ շատ շուտ է: Մենք կոնկրետ սեպտեմբերի վերջ ենք սկսում»:
Հուսանք՝ նախարարությունը չի ուշանա այս հարցում: Կհիշեք՝ ՀՀ հաշվեքննիչ պալատը ստուգումներ էր անցկացրել Առողջապահության նախարարությունում և բացահայտել, որ հանրապետությունում 2018 թվականի ընթացքում 1 ամիս գրիպի պատվաստանյութ չի եղել հենց գրիպի սեզոնին: Անցած տարի ևս գրիպ դեմ պատվաստումները ուշ են սկսվել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
4938 դիտում
13:37 08-07-2021
Այսուհետ պոլիկլինիկաներում կպատվաստվեն միայն ՀՀ քաղաքացիները, իսկ օտարերկրացիները՝ շարժական կետերում
10673 դիտում
16:45 16-02-2021
Ովքե՞ր առաջինը կպատվաստվեն կորոնավիրուսի դեմ․ առողջապահության նախարարի հրամանը
6804 դիտում
19:50 16-02-2021
Ովքե՞ր առաջինը կպատվաստվեն կորոնավիրուսի դեմ․ Առողջապահության նախարարի հրամանը
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1102 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»